2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
--1.91 oC

2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները

15:21 07.01.2025

2025թ. հունվարի 1-ից գործում են միասնական տոմսային համակարգի մաս կազմող նոր սակագները։
Անցումային շրջանը հնարավորինս դյուրին կազմակերպելու նպատակով մինչև ս.թ. փետրվարի 1-ը պահպանվում է Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը հետևյալ սակագներով.
● ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ,
● տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։
Որպեսզի փետրվարի 1-ից պատրաստ լինեք օգտվել հանրային տրանսպորտի ծառայություններից, ծանոթացնում ենք ձեզ՝ նախապես ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր։
Ինչպե՞ս պատրաստվել նոր սակագներով միասնական վճարային համակարգին
Transport.yerevan.am կայքի միջոցով կարող եք.
1. ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
2. ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,
3. արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։
Մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգեք, որ.
1. ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը,
2. Ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։
Կարևոր է հաշվի առնել նաև, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։
Արտոնությամբ տոմսային փաթեթները transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է.
1. գրանցվել transport.yerevan.am կայքում,
2. անցնել առցանց նույնականացում,
3. արտոնյալ խմբին պատկանելիությունը հաստատելու պարագայում տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։
Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, սկսած 08․01․2025թ․-ից ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 21:00-ն գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը (հասցեներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքի միջոցով)։
Սպասարկման կետերի միջոցով դուք կարող եք․
1. ձեռք բերել տրանսպորտային քարտ,
2. անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար,
3. արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։
Արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 ՀՀ դրամ երաշխիքային գումար։ Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։
Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում։
Նաև խնդրում ենք և հորդորում այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերել հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։
Տեղեկացնենք նաև, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։
Առաջիկա օրերին կհայտարարենք նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ transport.yerevan.am կայքի միջոցով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում

11:15 09.01.2025

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում

Հայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 6-8-ը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում։ «Պարեկությունն իրականացվել է մոնիթորինգի և սահմանամերձ գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին տեղեկանալու նպատակով։ Բոլոր պարեկները հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է, որևէ անսովոր տեղաշարժ չի նկատվել»,-նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջում։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:02 09.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 9, հոգեկան ներգործության՝ 6, անձնական […] ...

ABC. Լոս Անջելեսի հրդեհի վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարը

10:55 09.01.2025

ABC. Լոս Անջելեսի հրդեհի վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարը

Լոս Անջելեսի տարածքում անտառային հրդեհները 52-57 միլիարդ դոլարի վնաս են պատճառել, հաղորդում է ABC-ն ՝ վկայակոչելով AccuWeather-ի տվյալները: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ աղետն արդեն 5 մարդու կյանք է խլել, կան տուժածներ։ Կալիֆոռնիայում շարունակում են մոլեգնել չորս խոշոր հրդեհներ։ Դրանցից ամենակործանարարը Փալիսադեսի շրջանում բռնկված հրդեհն էր, որն ավերել է մոտ հազար շինություն և զբաղեցնում է ավելի քան […] ...

Բլինքենն ու Մակրոնը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինան, Սիրիան և Գազայի հատվածը

10:48 09.01.2025

Բլինքենն ու Մակրոնը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինան, Սիրիան և Գազայի հատվածը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետքարտուղարը և նախագահ Մակրոնը քննարկել են մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային ռուսական […] ...

Բայդենը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

10:40 09.01.2025

Բայդենը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղարկել իր այցը Իտալիա Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով, որոնց զոհ է դարձել առնվազն հինգ մարդ։ Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել նահանգում։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի տարածած հայտարարության մեջ։ «Այսօր երեկոյան Լոս Անջելեսից վերադառնալուց հետո, որտեղ նա այսօր ավելի վաղ […] ...

Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը

10:33 09.01.2025

Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը փակ կմնա մոտ ապագայում այն ​​սպառնալիքների պատճառով, որոնցով մտահոգված են Ֆինլանդիայի իշխանությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ «Սպառնալիքի գնահատականը չի փոխվել: Ռուսաստանի գործողությունները չեն փոխվել», – ասել է նա՝ պնդելով, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է մարդկանց թույլ տալ սահմանն անցնել առանց վավեր ճամփորդական փաստաթղթերի, եթե անցակետեր […] ...

BACK_TO_TOP