Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի վարչապետները կքննարկեն սահմանային խնդրները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
--1.91 oC

Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի վարչապետները կքննարկեն սահմանային խնդրները

15:05 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարները կհանդիպեն հունվարի 8-ին։

«Նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևն այս տարվա հունվարի 8-ին կհանդիպի Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովի և Տաջիկստանի Հանրապետության վարչապետ Կոհիր Ռասուլզոդայի հետ։ Եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի պետական սահմանների խաչմերուկում»,- ասվում է Ղրղզստանի նախարարների կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը նշում է, որ բանակցությունները կանցկացվեն Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի նախագահների միջև պետական սահմանների վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

Ղրղզստանը սահմանակից է Չինաստանին, Ղազախստանին, Տաջիկստանին և Ուզբեկստանին։ ՉԺՀ-ի և Ղազախստանի հետ սահմանային բոլոր վիճելի հարցերը լուծվել են մի քանի տարի առաջ: Համապատասխան պայմանագրեր ուզբեկական և տաջիկական կողմերի հետ հնարավոր է եղել կնքել միայն 2023 և 2024 թվականներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը

10:33 09.01.2025

Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը փակ կմնա մոտ ապագայում այն ​​սպառնալիքների պատճառով, որոնցով մտահոգված են Ֆինլանդիայի իշխանությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ «Սպառնալիքի գնահատականը չի փոխվել: Ռուսաստանի գործողությունները չեն փոխվել», – ասել է նա՝ պնդելով, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է մարդկանց թույլ տալ սահմանն անցնել առանց վավեր ճամփորդական փաստաթղթերի, եթե անցակետեր […] ...

Լուկաս Սելարայանը վերադարձավ Արգենտինա

10:25 09.01.2025

Լուկաս Սելարայանը վերադարձավ Արգենտինա

Լուկաս Սելարայանը վերադարձավ Արգենտինա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մեր ընտրանու կիսապաշտպանը պայմանագիր է ստորագրել արգենտինական «Բելգրանոյի» հետ ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:17 09.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

10:09 09.01.2025

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

Հունվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 80-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստը

10:00 09.01.2025

Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ընտանեկան փոդքասթի» երկրորդ թողարկումը։ Նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ տարածաշրջանային հարցեր, արեւմտյան և արևելյան Հայաստան։ ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ, ընդգծել է Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

09:52 09.01.2025

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։ ...

BACK_TO_TOP