20:55 06.01.2025
Փարիզում սկսվել է Ֆրանսիայի նախկին նախագահՆիկոլա Սարկոզիի նոր դատավարությունը։ Այս մասին հայտնում է AFP-ն։
Պետության նախկին ղեկավարին դատում են «Լիբիայի այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից 2007 թվականի նախընտրական քարոզարշավի անօրինական ֆինանսավորման գործով»։
Եթե 69-ամյա Սարկոզիին մեղավոր ճանաչեն, նրան կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում և մինչև 375 հազար եվրո տուգանք։ Բացի նախկին նախագահից, գործով անցնում է ևս 12 մարդ։
Լիբիայի հանգուցյալ առաջնորդի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, առաջին անգամ հայտնել է Սարկոզիի քարոզարշավի ֆինանսավորման խախտումների մասին 2011 թվականի մարտի սկզբին։ Euronews-ին տված հարցազրույցում նա պնդել է, որ Սարկոզին ֆինանսական աջակցություն է ստացել Լիբիայի կառավարությունից։
2012 թվականին Mediapart հետաքննական լրագրության գործակալությունը հրապարակել է մի շարք նյութեր, որոնցում ասվում է, որ Սարկոզին 50 միլիոն եվրո է ստացել Քադաֆիից ընտրական նպատակներով։
23:16 08.01.2025
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարըՀունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ...
23:11 08.01.2025
Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմացԹուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […] ...
21:51 08.01.2025
Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսըՀունվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս […] ...
21:50 08.01.2025
Կոլումբիան հայտարարել է, որ չի փակի իր սահմանը Վենեսուելայի հետԿոլումբիայի կառավարությունը մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ կամ փակել երկրների միջեւ սահմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Կոլումբիական կառավարությունը հասկանում է, որ մեր երկու ժողովուրդները կապված են արյունով, մշակույթով և պատմությամբ, և որ սահմանների փակումը, դիվանագիտական հարաբերություններից խուսափելը և մեր ժողովուրդների բռնի բաժանումը մեծ դաժանություն է: Կոլումբիան չի խզի դիվանագիտական […] ...
21:42 08.01.2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրաԵրևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա: Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել […] ...