Թուրքիան դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կկառուցի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
-0.91 oC

Թուրքիան դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կկառուցի

18:17 06.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է դեպի Վրաստանի սահման արագընթաց երկաթուղի կառուցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի՝ Ռիզե քաղաքում թուրքական իշխող կուսակցության համագումարում արված հայտարարությունը:

Նշվում է, որ Սամսուն-Տրապիզոն-Սարպի արագընթաց երկաթուղու նախագիծը երկաթուղային հաղորդակցություն կապահովի Անկարայի, երկրի սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի միջև:

«Մենք արագընթաց երկաթուղով իրար ենք կապում Տրապիզոն, Ռիզե և Արդվին քաղաքները։ Այսպիսով, Ռիզեն առաջին անգամ երկաթուղի կունենա, ես դա ասում եմ՝ նայելով տրանսպորտի նախարարի աչքերին», – ասել է Էրդողանը։

Այս նախագծի իրականացումից հետո Օրդու, Գիրեսուն, Տրապիզոն, Ռիզե և Արդվին քաղաքները միմյանց կմիանան Սամսունից մեկնարկող արագընթաց երկաթգծով, որի շինարարությունը նախատեսվում է սկսել մոտ ժամանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 08.01.2025

SHANTNEWS

Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը

21:51 08.01.2025

Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը

Հունվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս […] ...

Կոլումբիան հայտարարել է, որ չի փակի իր սահմանը Վենեսուելայի հետ

21:50 08.01.2025

Կոլումբիան հայտարարել է, որ չի փակի իր սահմանը Վենեսուելայի հետ

Կոլումբիայի կառավարությունը մտադիր չէ խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ կամ փակել երկրների միջեւ սահմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Կոլումբիական կառավարությունը հասկանում է, որ մեր երկու ժողովուրդները կապված են արյունով, մշակույթով և պատմությամբ, և որ սահմանների փակումը, դիվանագիտական ​​հարաբերություններից խուսափելը և մեր ժողովուրդների բռնի բաժանումը մեծ դաժանություն է: Կոլումբիան չի խզի դիվանագիտական […] ...

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա

21:42 08.01.2025

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա: Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել […] ...

ԱՄՆ-ը չի ցանկանա տեսնել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում քրդերի դեմ․ Բլինքեն

21:37 08.01.2025

ԱՄՆ-ը չի ցանկանա տեսնել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում քրդերի դեմ․ Բլինքեն

ԱՄՆ-ի վարչակազմը չի ցանկանա տեսնել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ և փորձում է կանխել նման սցենարը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ […] ...

Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է արթնանա Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո

21:25 08.01.2025

Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է արթնանա Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է արթնանան և էլ ավելի ակտիվորեն ամրապնդեն իրենց անվտանգությունն ու մրցունակությունը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին հայտարարություններից հետո։ Այս մասին Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Բարրոն ասել է, […] ...

BACK_TO_TOP