14:26 06.01.2025
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պահանջում է պատժել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի վթարի մեղավորներին։
«Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների մահվան պատասխանատուները Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներն են, և մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել մեղավորներին, պահանջում ենք լիակատար թափանցիկություն։ Ռուսաստանի պետական մարմինների՝ միջադեպը լռեցնելու և զավեշտալի վարկածները պաշտպանելու փորձերը մեզ մոտ և՛ զարմանք, և՛ ափսոսանք, և՛ ուղղակի վրդովմունք են առաջացնում»,-ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված անձնակազմի ընտանիքի անդամների և ողջ մնացած բորտուղեկցորդների հետ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը։
Նա տեղեկացրել է, որ այժմ ընթանում է սև արկղերի վերծանման գործընթացը։
Ադրբեջանական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։
21:51 08.01.2025
Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսըՀունվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս […] ...
21:50 08.01.2025
Կոլումբիան հայտարարել է, որ չի փակի իր սահմանը Վենեսուելայի հետԿոլումբիայի կառավարությունը մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ կամ փակել երկրների միջեւ սահմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Կոլումբիական կառավարությունը հասկանում է, որ մեր երկու ժողովուրդները կապված են արյունով, մշակույթով և պատմությամբ, և որ սահմանների փակումը, դիվանագիտական հարաբերություններից խուսափելը և մեր ժողովուրդների բռնի բաժանումը մեծ դաժանություն է: Կոլումբիան չի խզի դիվանագիտական […] ...
21:42 08.01.2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրաԵրևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա: Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել […] ...
21:37 08.01.2025
ԱՄՆ-ը չի ցանկանա տեսնել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում քրդերի դեմ․ ԲլինքենԱՄՆ-ի վարչակազմը չի ցանկանա տեսնել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ և փորձում է կանխել նման սցենարը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ […] ...
21:25 08.01.2025
Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է արթնանա Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետոՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է արթնանան և էլ ավելի ակտիվորեն ամրապնդեն իրենց անվտանգությունն ու մրցունակությունը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին հայտարարություններից հետո։ Այս մասին Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Բարրոն ասել է, […] ...