ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
-0.91 oC

ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

12:59 06.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հունվարի 5-ին՝ ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ-ից հիշեցնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունվարի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:08 08.01.2025

Հունվարի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-15:00 Ավան՝ Չարենց թաղամաս 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փող. 16, 24, 28, 32Ա, 42, 48, 95, 111, 253, 257 առանձնատներ, Ա․ Արմենակյան փող. 1-ին նրբ. 33 […] ...

ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան

20:59 08.01.2025

ԱԱԾ-ն մեծացրել է իր նկատմամբ վստահությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԱԾ-ն իր գործողություններով և գործունեությամբ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը: Շնորհավորում եմ Ազգային անվտանգության մարմինների բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առիթով»:   ...

ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 959 հազար բարելով

20:48 08.01.2025

ԱՄՆ-ի նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 959 հազար բարելով

ԱՄՆ-ի նավթի պաշարները նախորդ շաբաթ կրճատվել են 959 հազար բարելով՝ հասնելով 414,6 միլիոն բարելի։ Այս մասին ասվում է Էներգետիկ տեղեկատվության վարչության (EIA) շաբաթական զեկույցում։ Միաժամանակ, բենզինի պաշարներն աճել են 6,33 մլն բարելով եւ կազմել 237,7 մլն բարել։ Վերլուծաբանները կանխատեսում էին նավթի պաշարների նվազում 2 մլն բարելով եւ բենզինի պաշարների ավելացում 500 հազար բարելով։ Ավելի վաղ […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը

20:38 08.01.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Մայր Աթոռի պաշտոնեությանը

Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է ունեցել Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող աշխարհական աշխատակիցների հետ, հայտնում են Մայր Աթոռից։ «Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկաների անունից շնորհավորեց Նորին Սրբությանը հոգենորոգ տոների առիթով և Հայոց […] ...

AP. ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ

20:30 08.01.2025

AP. ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինային 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շուտով կհայտարարի Ուկրաինային 500 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթի մասին, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրի։ Աջակցությունը կփոխանցվի PDA (Presidential Drawdown Authority) մեխանիզմի միջոցով, որը թույլ է տալիս Ամերիկայի նախագահին հրամանագրով զենք մատակարարել օտարերկրյա գործընկերոջը՝ առանց Կոնգրեսի հավանության արտակարգ իրավիճակների դեպքում։ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան ասել […] ...

Թուրքիան կարևորում է Իրաքի կայունությունն ու անվտանգությունը. Էրդողան

20:18 08.01.2025

Թուրքիան կարևորում է Իրաքի կայունությունն ու անվտանգությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ։ Երկկողմ և միջպատվիրակային հանդիպումներից հետո Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ։, հայտնում է ermenihaber -ը։ Մասնավորապես, նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը։ Էրդողանը, անդրադառնալով «Զարգացման ուղի» նախագծին, նշել է, որ անհրաժեշտություն կա […] ...

BACK_TO_TOP