Բլինքենը հույս է հայտնել, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունները կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
-0.91 oC

Բլինքենը հույս է հայտնել, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունները կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում

12:30 06.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կցանկանար, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններն ավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո Սեուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կիրակի օրը Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, հայտնել է, որ շարժումը հաստատել է 34 պատանդների անունների ցուցակը, որոնց արմատականները պատրաստ են ազատ արձակել Գազայի հատվածի համաձայնագրի շրջանակներում։

«Եթե բանակցությունները չավարտվեն երկու շաբաթվա ընթացքում, ես վստահ եմ, որ դրանք մի օր միևնույն է ավարտվելու են, բայց ավելի լավ է որքան հնարավոր է շուտ, քան ուշ», – ավելացրել է Բլինքենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը

21:51 08.01.2025

Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը

Հունվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս […] ...

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա

21:42 08.01.2025

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա

Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա: Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել […] ...

ԱՄՆ-ը չի ցանկանա տեսնել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում քրդերի դեմ․ Բլինքեն

21:37 08.01.2025

ԱՄՆ-ը չի ցանկանա տեսնել Թուրքիայի ռազմական գործողությունը Սիրիայում քրդերի դեմ․ Բլինքեն

ԱՄՆ-ի վարչակազմը չի ցանկանա տեսնել Թուրքիայի կողմից Սիրիայում քրդական զինված ուժերի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ և փորձում է կանխել նման սցենարը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շատ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ […] ...

Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է արթնանա Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո

21:25 08.01.2025

Մակրոնը կարծում է, որ Եվրոպան պետք է արթնանա Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ եվրոպական երկրները պետք է արթնանան և էլ ավելի ակտիվորեն ամրապնդեն իրենց անվտանգությունն ու մրցունակությունը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիայի հնարավոր բռնակցման մասին հայտարարություններից հետո։ Այս մասին Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Բարրոն ասել է, […] ...

Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին

21:13 08.01.2025

Փաշինյանը մասնակցել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն, Տնօրենի հարգելի տեղակալներ, Պարոնայք գեներալներ և սպաներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության […] ...

Հունվարի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:08 08.01.2025

Հունվարի 9-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-15:00 Ավան՝ Չարենց թաղամաս 13 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փող. 16, 24, 28, 32Ա, 42, 48, 95, 111, 253, 257 առանձնատներ, Ա․ Արմենակյան փող. 1-ին նրբ. 33 […] ...

BACK_TO_TOP