00:00 06.01.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Շիրակի մարզում տեղում է ձյուն։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
14:35 08.01.2025
Ոստիկանները վնասազերծել են հետախուզվողին և ձերբակալելՀունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում։ Ոստիկանները մեկնել են հիշյալ տուն և հետախուզվողին առաջարկել՝ իրենց հետ կամովին ներկայանալ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ Երիտասարդը, սակայն, դանակով հարձակվել և փորձել է հարվածել ոստիկանի կրծքավանդակին։ […] ...
14:28 08.01.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում. 1 գույքի […] ...
14:20 08.01.2025
Գրենլանդիայի վարչապետը Թրամփի հայտարարություններից հետո կհանդիպի Դանիայի թագավորի հետԳրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն չորեքշաբթի օրը կհանդիպի Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզին ԱՄՆ-ին զիջելու պահանջների ֆոնին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Դանիայի թագավորական տունը։ Թրամփը նախկինում ասել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը՝ ընդգծելով նրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ […] ...
14:12 08.01.2025
AZAL-ը չեղարկել է դեպի Կազան թռիչքները«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) չեղարկել է հունվարի 8-ին նախատեսված Բաքու-Կազան չվերթը։ «Որոշումն ընդունվել է «Կարպետ» ծրագրի պատճառով Կազանի օդային տարածքը փակելու կապակցությամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։ AZAL-ը նշում է, որ «ուշադրություն է դարձնում թռիչքների անվտանգությանը և խստորեն պահպանում է միջազգային չափանիշները»։ ...
13:57 08.01.2025
563 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ․ նախարարՏարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ մասնավորապես ներկայում 300-400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ […] ...
13:48 08.01.2025
Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ: ...