Կերչի նեղուցում ավելի քան 30 սատկած դելֆին է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.76
  • RUBLE
    3.71
  • 413.62
WEATHER
+1.09 oC

Կերչի նեղուցում ավելի քան 30 սատկած դելֆին է հայտնաբերվել

21:40 05.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավելի քան 30 դելֆին, որոնք, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով, հայտնաբերվել են ծովում՝ Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հայտնում է դելֆինների փրկության գիտական ​​և բնապահպանական կենտրոնը։

«Արտակարգ դեպքից հետո մենք հայտնաբերել ենք 61 սատկած կետաձուկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դելֆինները, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով։ Մնացածները սատկել են մինչև արտակարգ դեպքը, քանի որ մարմինները «շատ հին» են եղել։ Գրեթե ամեն օր մասնագետները տեղեկություններ են ստանում նոր սատկած դելֆինների մասին, կատարում են հաշվառում և պարբերաբար տվյալներ փոխանցում պետական ​​մարմիններին։

«Առայժմ կենդանի դելֆինների՝ ափ նետվելու դեպք չի եղել, բայց մենք սպասում ենք, որ առաջիկա ամիսներին սովորականից շատ տուժած դելֆիններ կլինեն: Մեր հիմնական խնդիրն է այս պահին որքան հնարավոր է լավ պատրաստվել՝ տուժած կենդանիներին երկարատև բուժօգնություն ցուցաբերելու համար»,- հայտնել են կենտրոնից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

563 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ․ նախարար

13:57 08.01.2025

563 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ․ նախարար

Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ մասնավորապես ներկայում 300-400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ […] ...

Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

13:48 08.01.2025

Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ: ...

Այրվել է չշահագործվող սրճարան

13:43 08.01.2025

Այրվել է չշահագործվող սրճարան

Հունվարի 8-ին, ժամը 11:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երվանդ Քոչար փողոցում գտնվող չշահագործվող շինությունում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող սրճարանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։27-ին, մարվել՝ 12։01-ին։ Այրվել են սրճարանի փայտե […] ...

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Ալիևի, ապա՝ Փաշինանի հետ․IRNA

13:35 08.01.2025

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Ալիևի, ապա՝ Փաշինանի հետ․IRNA

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով  մեկնել է Բաքու: Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ նա այնտեղ է ադրբեջանական կողմի հրավերով։ Իրանցի պաշտոնյան հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ […] ...

ԿԳՄՍ-ն դիմել է Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությանը գումարը վերադարձնելու նպատակով

13:27 08.01.2025

ԿԳՄՍ-ն դիմել է Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությանը գումարը վերադարձնելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի չեղարկված համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նրանք ամբողջ տարի բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն […] ...

Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնաբանել է Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերը

13:21 08.01.2025

Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնաբանել է Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության մասին, չորեքշաբթի ասել է, որ Եվրամիությունը թույլ չի տա որևէ պետության հարձակվել իր սահմանների վրա։ «Ակնհայտ է, որ Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի այլ երկրներին, անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը, հարձակվելու իրենց ինքնիշխան սահմանների վրա», – […] ...

BACK_TO_TOP