Ավստրիայի նոր կանցլերը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.76
  • RUBLE
    3.71
  • 413.62
WEATHER
--1.91 oC

Ավստրիայի նոր կանցլերը պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթ

20:36 05.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավստրիայի կառավարությունը կգլխավորի նոր կանցլերը կառավարության ներկայիս ղեկավար Կարլ Նեհամերի հրաժարականից հետո։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, նրա խոսքերը հեռարձակել է Austria Presse-Agentur-ը։

«Այն բանից հետո, երբ Կարլ Նեհամերը կլքի իր պաշտոնը, Ավստրիան նոր կանցլեր կունենա անցումային շրջանի ընթացքում, նա իր պարտականություններին կանցնի հաջորդ շաբաթ»,- ասել է պետության ղեկավարը։

Նախագահը նոր կանցլերի թեկնածության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել էր իր հրաժարականի մասին անցյալ սեպտեմբերին կայացած ընտրություններից հետո կառավարություն ձևավորելու վերաբերյալ բանակցությունների ձախողման ֆոնին: Նա խոստացել է հեռանալ Ժողովրդական կուսակցության առաջնորդի պաշտոնից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ Գորիսում պահեստից գողությունը կանխվեց

12:45 08.01.2025

Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ Գորիսում պահեստից գողությունը կանխվեց

Հունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք գործել Արցախի խճուղում գտնվող ընկերություններից մեկի պահեստ: Դեպքի վայր մեկնած ծառայողները հայտնաբերել են դիմակավորված անձի, որը մետաղյա ձողով փորձում էր բացել պահեստի դուռը: Անձը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գորիսի բաժին։ 23-ամյա երիտասարդն իրավապահներին խոստովանել […] ...

ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

12:38 08.01.2025

ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

ՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել 2025 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը երեք մասից բաղկացած ծրագիր է, որը կոչված է ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների բժիշկներին ուսուցանելու […] ...

Վրաստանում հայտարարել են «երկիրը ուկրաինական սցենարից փրկելու մասին»

12:31 08.01.2025

Վրաստանում հայտարարել են «երկիրը ուկրաինական սցենարից փրկելու մասին»

Վրաստանին հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից, սակայն երկրում խաղաղության պահպանման համար պայքարը շարունակվում է։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։ «Վրաստանը մեծ ջանքերի գնով և անզիջում պայքարի արդյունքում կարողացավ խուսափել ուկրաինական սցենարից, սակայն խաղաղության համար պայքարը շարունակվում է, և այդ պայքարը պետք է ավարտին հասցվի»,- ասվում է հայտարարության մեջ։ Իշխող […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:25 08.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 12, փաստաթղթեր կեղծելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 7, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական […] ...

Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նախարար

12:15 08.01.2025

Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նախարար

Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Պատճառները տարբեր են»,-նշել է նախարարը հավելելով, որ մարդկային հարաբերությունները Գիլոյանի հետ շարունակում են մնալ նորմալ։ ...

ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին

12:09 08.01.2025

ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: – Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: – Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, […] ...

BACK_TO_TOP