Շոլցը Մոսկվա իր հնարավոր ուղևորության մասին լուրերը սուտ է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.76
  • RUBLE
    3.71
  • 413.62
WEATHER
--1.91 oC

Շոլցը Մոսկվա իր հնարավոր ուղևորության մասին լուրերը սուտ է անվանել

23:49 05.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սուտ է անվանել Բունդեսթագի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերի հայտարարությունը, թե իբր կանցլերը պատրաստվում է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը:

Շաբաթ օրը Կիզեվետերը «X» սոցիալական ցանցում գրել էր, որ Շոլցը կարող է այցելել Ռուսաստան մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։

«Սա կեղծ հայտարարություն է: Սա խորապես անպարկեշտ է», – ասել է կանցլերը՝ մեկնաբանելով այս լուրերը։

Դեկտեմբերին «Spiegel»-ը հայտնել էր, որ լուրեր են պտտվում, թե Շոլցը կարող է մոտ օրերս «խաղաղ առաքելություն» կատարել Մոսկվա: Գերմանիայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Շոլցի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին մամուլում հայտնված տեղեկությունները հորինված են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:25 08.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 12, փաստաթղթեր կեղծելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 7, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական […] ...

Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նախարար

12:15 08.01.2025

Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նախարար

Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Պատճառները տարբեր են»,-նշել է նախարարը հավելելով, որ մարդկային հարաբերությունները Գիլոյանի հետ շարունակում են մնալ նորմալ։ ...

ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին

12:09 08.01.2025

ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: – Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: – Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, […] ...

SHANTNEWS

12:00 08.01.2025

SHANTNEWS

Էրզրումում երկրաշարժ է տեղի ունեցել

11:58 08.01.2025

Էրզրումում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիսարևելյան Էրզրում նահանգում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 8-ին, հաղորդվում է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04.30-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պասինլեր շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 14,8 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ՀՀ-ում առկա են ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 114 հաստատված և 22 կասկածելի վտանգավոր տարածքներ

11:45 08.01.2025

2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ՀՀ-ում առկա են ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 114 հաստատված և 22 կասկածելի վտանգավոր տարածքներ

Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2024 թվականին կատարված աշխատանքները։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 588 427 մ² մակերեսով։ «ՀԱՓԿ» ականազերծողների կողմից 2024 թվականին ականազերծվել և […] ...

BACK_TO_TOP