11:46 05.01.2025
Հունվարի 4-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ջերմուկ քաղաքում, Եղիպատրուշ, Նարեկ, Ռյա Թազա գյուղերում, Շենավան-Հարթավան, Մուսաելյան-Տաշիր և «Ամբերդ ամրոց» տանող ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա և 28 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
10:54 08.01.2025
Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 515 հետցնցումԱվերիչ երկրաշարժից հետո չինացի սեյսմոլոգները 515 հետցնցում են գրանցել Տիբեթի Ինքնավար Մարզի աղետի գոտում: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հստակեցվում է, որ Շիհացե քաղաքի տարածքում շարունակական սեյսմիկ ակտիվության դեպքերի մինչև 95%-ը եղել են 3,0 մագնիտուդով ցածր ցնցումներ։ Դրանցից ամենաուժեղը հասել է 4,4 մագնիտուդի։ Հունվարի 7-ի առավոտյան Տիբեթում երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ ակտիվությունը […] ...
10:35 08.01.2025
Լոս Անջելեսում Հարիսի կեցավայրը հայտնվել է տարհանման գոտումԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի կեցավայրը Լոս Անջելեսում բռնկած անտառային հրդեհների պատճառով հայտնվել է տարհանման գոտում, հայտնում է NBC News-ը։ Ավելի վաղ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտարարել էր Փալիսադես շրջանի տարհանման մասին, որտեղ ապրում է մոտ 30 հազար մարդ։ Հզոր անտառային հրդեհներն ուժեղացել են քամուց։ «Լոս Անջելեսում փոխնախագահ Քամալա Հարիսի կեցավայրն այժմ գտնվում է Փալիսադեսի հրդեհի […] ...
10:26 08.01.2025
Տարադրամի փոխարժեքները հունվարի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ: ...
10:18 08.01.2025
Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել վերոնշյալ հողամասի օտարման […] ...
10:11 08.01.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՀունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր և Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...
10:05 08.01.2025
ՃՏՊ Շիրակի փողոցում․ կա տուժածՀունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 74/9 հասցեի մոտակայքում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ […] ...