276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.76
  • RUBLE
    3.71
  • 413.62
WEATHER
--3.91 oC

276 կիլոգրամ կշռող թունա ձուկը Տոկիոյում վաճառվել է 1,3 մլն դոլարով

12:00 05.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թունա ձուկը Տոկիոյի Toyosu ձկան շուկայի առաջին ամանորյա աճուրդում չի կարողացել գերազանցել 2019 թվականի ռեկորդը, բայց հնարավորինս մոտեցել է դրան՝ 276 կիլոգրամ կշռող ձուկը վաճառվել է 207 մլն իենով (1,316 մլն դոլար), հաղորդում է Kyodo գործակալությունը։

Թունայի առաջին ամանորյա վաճառքը սովորաբար մեծ ուշադրություն է գրավում, քանի որ այն ոչ պաշտոնապես համարվում է տնտեսական միտումների ցուցիչ և տարվա կանխատեսում։

Թունայի «կանխատեսումը» միշտ չէ, որ ճշգրիտ է ստացվում, բայց առաջին աճուրդում բարձր գինն ընկալվում է որպես լավ նշան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևը հայտնել է՝ երբ է նախատեսվում  Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը

11:02 08.01.2025

Ալիևը հայտնել է՝ երբ է նախատեսվում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների հերթական փուլը նախատեսվում է հունվարին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Այս ամիս մեր նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը, որպեսզի շարունակվի այդ խնդրի լուծումը», – ասել է Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։ ...

Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 515 հետցնցում

10:54 08.01.2025

Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 515 հետցնցում

Ավերիչ երկրաշարժից հետո չինացի սեյսմոլոգները 515 հետցնցում են գրանցել Տիբեթի Ինքնավար Մարզի աղետի գոտում: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հստակեցվում է, որ Շիհացե քաղաքի տարածքում շարունակական սեյսմիկ ակտիվության դեպքերի մինչև 95%-ը եղել են 3,0 մագնիտուդով ցածր ցնցումներ։ Դրանցից ամենաուժեղը հասել է 4,4 մագնիտուդի։ Հունվարի 7-ի առավոտյան Տիբեթում երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ ակտիվությունը […] ...

Լոս Անջելեսում Հարիսի կեցավայրը հայտնվել է տարհանման գոտում

10:35 08.01.2025

Լոս Անջելեսում Հարիսի կեցավայրը հայտնվել է տարհանման գոտում

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի կեցավայրը Լոս Անջելեսում բռնկած անտառային հրդեհների պատճառով հայտնվել է տարհանման գոտում, հայտնում է NBC News-ը։ Ավելի վաղ Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտարարել էր Փալիսադես շրջանի տարհանման մասին, որտեղ ապրում է մոտ 30 հազար մարդ։ Հզոր անտառային հրդեհներն ուժեղացել են քամուց։ «Լոս Անջելեսում փոխնախագահ Քամալա Հարիսի կեցավայրն այժմ գտնվում է Փալիսադեսի հրդեհի […] ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 8-ին

10:26 08.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 8-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ:   ...

Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը

10:18 08.01.2025

Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը

2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում ներկայացված հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել վերոնշյալ հողամասի օտարման […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:11 08.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 7-8-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ծաղկաձոր և Ապարան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

BACK_TO_TOP