10:00 04.01.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում.
«Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է:
Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան եւ այնպես, որ այդ բարձրությունը հեռու լինի, այսինքն՝ անհասանելի լինի մեզ համար, մյուսների համար: Հերոսը այնքան բարձր տեղում է, որ մյուսները այդ տեղին չեն կարող հասնել, որովհետեւ մյուսները սովորական վարաքագծի, սովորական մտածողության, սովորական միջավայրի մարդիկ են:
Հերոսությունը անհասանելի է միջին վիճակագրական քաղաքացու համար:
Այս ընկալումը ունենում է իր հաջորդ դրսեւորումը՝ հերոսը զոհվածն է: Հերոսության վերաբերյալ իմ գրեթե բոլոր գրառումների, ելույթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հավանումների են արժանանում այն մեկնաբանությունները որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են: Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան:Այս ընկալումից է բխում հուսահատության տեսությունը. եթե լավագույնները, հերոսները, այլեւս չեն ապրում, ինչքանո՞վ է ընդհանրապես իմաստավորված եւ բարոյական ապրելու հանրային կամ հանրության որեւէ անդամի ձգտումը:
Վերոնշյալ ընկալումը կարող է նշանակել նաեւ, որ մենք կամ հերոսներ չենք ունենալու այլեւս, կամ հերոսներ ունենալու համար պետք է պատերազմ, որտեղ զոհերը կլինեն անխուսափելի եւ մենք «հանգիստ խղճով» կլրացնենք հերոսների մեր պանթեոնը:
Սա հասկանալիորեն սխալ, անընդունելի եւ կործանման ճանապարհ է եւ այս ճանապարհից ետ կանգնելու համար պետք է հերոսության ընկալումը մոտեցնել սովորական մարդուն, առօրյա, սովորական կյանքին: Պետք է հասկանալ, որ հերոս կարելի է լինել աշխատանքի, կրթության, ստեղծագործության մեջ, ամենօրյա վարքով ու գործելակերպով: Առօրյայի մեջ հերոսանալու այլ բանաձեւեր պետք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքությունը, ուրիշներին իրոք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը եւ այլն. հազարավոր դեպքեր կարելի է նշել:
Բայց սրա խորքային նպատակն ու իմաստը հերոսության առօրեականացումն է եւ առօրյայի հերոսականացումը, որ հերոսությունը դառնա հանրամատչելի, հասանելի յուրաքանչյուրին, որ հերոսությունը լինի համատեղելի կյանքի հետ:
Իսկ ու՞ր մնաց հայրենիքի՝ պետության պաշտպանությունը: Ուժեղացավ. որովհետեւ երբ հերոսականությունը ոչ թե ուրիշ, առանձնահատուկ մարդկանցն է, այլ բոլորինս՝ բանակից փախնելը կլինի ամոթ եւ ոչ թե մի լուռ բայց տարածված «լեգիտիմությամբ» պարուրված՝ թե բա «մենք հո հերո՞ս չենք. հերոսներն առանձնահատուկ մարդիկ են, որոնք Եռաբլուրում են: Ես Եռաբլուրում չեմ, ինձնից ի՞նչ հերոս: Դրա համար խնդրում եմ ինձ ու իմ զավակներին զրկեք ՀՀ քաղաքացիությունից, որ բանակ չգնանք. ես ու՞ր, հերոսությունն ուր»:
Ոչ, հերոսը ուրիշը չէ, հերոսը դու՛ ես, ու ես ու դու պետք է հերոսանանք կրթության, աշխատանքի, օրինապահության, ապրելակերպի, գործելակերպի մեջ: Հույս ունենք հայրենիքի համար զոհվելու կարիք չի լինի, բայց եթե լինի, այո՛, պիտի նաեւ զոհվենք հայրենիքի համար ու երբ ապրելու մեջ արդեն հերոսացել ենք, չենք մտածի, թե հերոսը ես չեմ, հերոսությունը հեռու է, ուրիշի եւ ոչ թե իմ անելիքն է: Ու այս պարագայում իմ/քո զոհվելու պատրաստակամությունը կլինի ոչ թե հերոսանալու, այլ իմ/քո ապրած հերոսությունը պաշտպանելու համար ու այս փաստի բերումով պաշտպանելը կլինի խորը գիտակցություն, պաշտպանությունը կլինի ավելի արդյունավետ, որովհետեւ չի լինի քիչ հերոսների ուսերին դրված անտանելի բեռ:
Ու երբ խաղաղ կյանքում հերոսացած կլինես/կլինեմ/կլինենք, խաղաղությունը պաշտպանելը կնույնականացնես հայրենիքդ՝ պետությունդ պաշտպանելու հետ եւ ոչ թե հերոսանալու միակ տարբերակը կլինի պատերազմելն ու զոհվելը, այն ընկալմամբ, թե խաղաղության ու ապրելու մեջ ոչ մի հերոսական բան չկա:
Խաղաղության ու ապրելու մեջ կան հերոսական բազմաթիվ բաներ ու դա նախ պետք է իմանալ ապա եւ պետք է իրագործել: Սա է հերոսությունը առօրեականացնելու եւ առօրյան հերոսականացնելու իմ թեզը»,-գրել է նա:
23:00 07.01.2025
Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում քուրդ զինյալներինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալներին, եթե կոչերը անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է հրատապ դառնալ։ «Մենք վերջնագիր ենք ներկայացրել զենքերը վայր դնելու և հեռանալու անհրաժեշտության մասին, մենք տեսնում ենք, որ կան ժամանակ շահելու փորձեր»,-ասել է Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում: Հաղորդավար Ահմեթ […] ...
22:48 07.01.2025
Սիրիայի նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կառավարության ձեւավորումը․ Թուրքիայի ԱԳՆՍիրիայի նոր իշխանությունների առաջնահերթ խնդիրը կառավարություն կազմելն է։ Այս մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Առաջին առաջնահերթությունը ժողովրդին ծառայող կառավարություն ձեւավորելն է»,- ասել է Ֆիդանը։ Սիրիայի նոր իշխանությունների մյուս առաջնահերթությունը, նրա խոսքով, երկրի վերականգնումն է։ Կարևոր է նաև, ըստ Ֆիդանի, Սիրիայի նոր սահմանադրության ընդունումը՝ հնարավոր է հանրաքվեի միջոցով, նաև ընտրությունների անցկացումը։ ...
22:36 07.01.2025
Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա վեց ամսում բանակցելու ցանկության մասինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և խոստովանել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջին վեց ամիսների ընթացքում։ Քաղաքական գործիչը կիսվել է իր պլաններով՝ լրագրողների հետ զրույցում։ «Հուսով եմ, որ կբանակցեմ մինչև վեց ամսվա վերջը»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է Պուտինի […] ...
22:24 07.01.2025
Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր: Վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ […] ...
22:12 07.01.2025
Թրամփը կոչ է արել Դանիային հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններիցԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դանիան պետք է հրաժարվի Գրենլանդիայի նկատմամբ իր հավակնություններից։ Այդ մասին նա հայտարարել է Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր նստավայրում լրագրողների հետ զրույցում: «Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե արդյոք Դանիան օրինական իրավունքներ ունի Գրենլանդիայի նկատմամբ, բայց եթե ունի, ապա պետք է հրաժարվի դրանցից, քանի որ մեզ դա անհրաժեշտ է ազգային անվտանգության […] ...