20:59 03.01.2025
Այսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել քրեական ոստիկանության մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։Այս պահին փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որպեսզի նորածնի մարմինը տան ներսում գտնվող արտաքնոցից դուրս բերեն։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արգամ Սարգսյանն ու կրտսեր պարեկ Սասուն Արշակյանը։Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածնի մայրը դեկտեմբերի 30-ին «թունավորում» ախտանիշներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները կարողացել են փրկել նրա կյանքը, իսկ արդեն մի քանի օր հսկայածավալ աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզ քրեական և համայնքային ոստիկաններին հաջողվել է պարզվել իրականությունը և բացատրական աշխատանքների արդյուքնում մայրն այսօր հայտնել է, որ նա նորածնին լույս աշխարհ է բերել, ապա նետել իրենց տան արտաքնոցը։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նորածինն աղջիկ է եղել։
14:10 07.01.2025
Մահվան ելքով ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին14:10 07.01.2025
Մահվան ելքով ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհինՀունվարի 5-ին, ժամը 21-ին, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին իրար են բախվել «ԶԻԼ» և «Նիսան» մակնիշի մեքենաներ։ «Նիսանի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: ...
14:01 07.01.2025
Վրաստանի խորհրդարանը կոչ է անում Ֆրանսիային նոր ընտրություններ անցկացնելՎրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին նոր ընտրություններ անցկացնել՝ որպես քաղաքական ճգնաժամից դուրս գալու միջոց։ «Ես մտադիր չեմ միջամտել Ֆրանսիայի ներքին գործերին, բայց հաշվի առնելով, որ ֆրանսիացիների 61%-ը կողմ է նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականին, իսկ 50%-ը ցանկանում է արձակել Ազգային ժողովը, նոր ընտրությունները կարող են լուծել քաղաքական ճգնաժամը»,- գրել է Պապուաշվիլին […] ...
13:50 07.01.2025
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու համար բոլոր վիճելի հարցերի լուծման մասինԲոլոր վիճելի և չլուծված հարցերը, որոնք խոչընդոտում էին Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերումը, հաջողությամբ լուծվել են: Ստորագրումը կախված է միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, Al-Mayadeen TV-ին ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմադ Աբդուլ Հադին։ «Այժմ գնդակը Նեթանյահուի դաշտում է, հատկապես բոլոր կետերի շուրջ համաձայնության գալուց հետո, և միայն նա կարող է կանխել համաձայնագիրը կամ […] ...
13:38 07.01.2025
Բրազիլիայի ռազմաօդային ուժերն ավարտել են Ակտաուի մոտ կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումըԲրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության և հաղորդման կենտրոնն ավարտել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչի վերծանումը, հայտնում է բրազիլական G1 պորտալը։ «Երկու «սև արկղի» տվյալների հավաքագրումն ու ստուգումն ավարտված է», – G1-ին հայտնել են կենտրոնի աղբյուրները: Բրազիլական մեկ այլ հրատարակություն՝ O Globo թերթը, գրում է, որ «սև արկղերի» […] ...
13:26 07.01.2025
Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայանՁմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի […] ...
13:22 07.01.2025
Դամասկոսի օդանավակայանը բացվել է միջազգային չվերթների համարԴամասկոսի օդանավակայանը վերաբացվել է կանոնավոր միջազգային չվերթների ժամանման և մեկնման համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունից։ «Այո, ինքնաթիռների ընդունումը վերսկսվել է, մենք սպասում ենք թռիչք Կատարից»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Կատարական կողմը հունվարի 2-ին է հայտարարել դեպի Դամասկոս շաբաթական երեք անգամ կանոնավոր թռիչքների վերսկսման մասին։ Նաև, ըստ ազգային ավիաընկերության՝ Սիրիական ավիաուղիների, հունվարի […] ...