19:23 03.01.2025
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։
Եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա օրերին կամ ամիսներին, անհրաժեշտ է առաջնահերթ հետևողական լինել ճամփորդական փաստաթղթերի ժամկետներին։
Ժամանակավոր պաշտպանություն/փախստականի կարգավիճակ ստացած անձինք ՀՀ-ից ելքի ուղղությամբ սահմանահատում կատարելիս 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։
Հորդորում ենք նախապես վկայականի փոխանակման դիմում ներկայացնել՝ մոտենալով ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում։
Հիշեցնենք, որ նախորդիվ տրամադրված վկայականների վավերականության ժամկետը 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ն էր։
ԺՊ վկակայականի փոխանակման դիմում ներկայացնելու համար կարող եք սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով՝ տեղում կտրոն քաշելու եղանակով։ Իսկ եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում, ապա կարող է դիմել իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն։
Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։
Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։
Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17 1649-Ն որոշման՝ վկայականի վավերականության ժամկետի սպառված լինելու պարագայում, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո ևս մեկ տարով (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը)։
10:27 07.01.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար10:18 07.01.2025
Հրդեհ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցումՀունվարի 6-ին, ժամը 20:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Րաֆֆու փողոցում գտնվող ռոբոտների գործարանի մոտակայքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆու փողոցի թիվ 111 հասցեում գտնվող «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող չշահագործվող պահակակետում […] ...
10:00 07.01.2025
Գյումրիում ավտոմեքենա է այրվելՀունվարի 7-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերցենի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում: […] ...
22:11 06.01.2025
Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկԹուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […] ...
21:52 06.01.2025
Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսելԹբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, կենտրոնական Ռուսթավելի պողոտան արգելափակված է երթեւեկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են […] ...
21:43 06.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին: Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային […] ...