Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--4.91 oC

Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով

18:12 03.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։

2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին։

Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից՝ կարիքների համալիր գնահատման գործիքով՝ ավտոմատացված և օբյեկտիվ սանդղակավորմամբ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Տիբեթում. կան բազմաթիվ զոհեր

10:09 07.01.2025

Երկրաշարժ Տիբեթում. կան բազմաթիվ զոհեր

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, տուժածներինը՝ 62-ի, հայտնում է Xinhua գործակալությունը։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր առնվազն 32 զոհի և 38 վիրավորի մասին։ Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման։ Տեղում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտու ամենավտանգավոր […] ...

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

10:00 07.01.2025

Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 7-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերցենի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում: […] ...

Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ

22:11 06.01.2025

Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ

Թուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […] ...

SHANTNEWS

22:00 06.01.2025

SHANTNEWS

Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսել

21:52 06.01.2025

Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսել

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, կենտրոնական Ռուսթավելի պողոտան արգելափակված է երթեւեկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

21:43 06.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին: Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային […] ...

BACK_TO_TOP