19:05 03.01.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 197 դեպք:
Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, խարդախության՝ 28, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 20-ական, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 19, հոգեկան ներգործության՝ 16, խուլիգանության՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 4, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոները խախտելու և անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման՝ 3-ական, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կեղծ փաստաթղթի, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու և ինքնիրավչության՝ 2-ական, ավազակության, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ջրային կենդանիների ապօրինի արդյունահանման, հարբած, տասնվեց տարին չլրացած անձին տրանսպորտային միջոցները հանձնելու, հողը փչացնելու և ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, դատական ակտը չկատարելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սպանության փորձի, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և ինքնասպանության հակելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 6-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 35 պատահար․ 56 անձ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
10:18 07.01.2025
Հրդեհ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում10:09 07.01.2025
Երկրաշարժ Տիբեթում. կան բազմաթիվ զոհերՉինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժ է տեղի ունեցել: Դրա հետևանքով զոհերի թիվը հասել է 53-ի, տուժածներինը՝ 62-ի, հայտնում է Xinhua գործակալությունը։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր առնվազն 32 զոհի և 38 վիրավորի մասին։ Սեյսմիկ ակտիվությունը հանգեցրել է բազմաթիվ ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացման։ Տեղում լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։ Մարդիկ տարհանվել են աղետի գոտու ամենավտանգավոր […] ...
10:00 07.01.2025
Գյումրիում ավտոմեքենա է այրվելՀունվարի 7-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գերցեն փողոցում՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գերցենի փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայում: […] ...
22:11 06.01.2025
Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկԹուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […] ...
21:52 06.01.2025
Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսելԹբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, կենտրոնական Ռուսթավելի պողոտան արգելափակված է երթեւեկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են […] ...
21:43 06.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին: Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային […] ...