12:42 20.09.2018
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացնել Երևանի օրը որպես տոն ամրագրող դրույթը և նշել յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:
«Սկզբունքորեն դեմ չլինելով նման կետի ավելացմանը, այնուամենայնիվ, մի շարք նկատառումներ և առաջարկներ կան: Այդ օրը նշվում է որպես Թարգմանչած տոն, ուստի առաջարկում ենք «շաբաթ օրը» բառերը փոխարինել «կիրակի օրը» բառերով»,- ասել է Պապիկյանը:
Վարչապետը հետաքրքրվել է, թե սովորաբար ե՞րբ է նշվել Երևանի օրը՝ շաբա՞թ, թե՞ կիրակի: Պատասխանը եղել է, որ նշվում է երկու օր՝ և՛ շաբաթ, և՛ կիրակի:
«Բա կոնֆլիկտ այս դեպքում չի՞ առաջանում»,- հարցրել է վարչապետը:
«Տոնը, ըստ էության, մենք կապում ենք Էրեբունի-Երևան տոնակատարության հետ, որը սկսվել է նշվել 1968 թվականից: 2800-ամյակը պայմանավորված է հենց Էրեբունի անվանակոչմամբ: Ավանդույթի ուժով Էրեբունի-Երևան տոն ամրագրելն, իմ կարծիքով, շատ ավելի տեղին է ՝ դրանով մենք կպահենք ավանդույթը և կամրագրենք այն սկզբունքը, որ դա ոչ թե միայն Երևանի, այլ Էրեբունի-Երևանի տոնն է»,- ասել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
«Եթե նշվել է հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը, հիմա երկրորդ շաբաթ օրվա համար մենք ուրիշ տոն ունենք, իսկ երկու տոնն իրար հետ չե՞ն կարող լինել»,- ասել է վարչապետը, ինչին ի արձագանք ասվել է, որ կարող է և այդպես լինել:
Արծվիկ Մինասյանն առաջարկել է քննարկում կազմակերպել, որին մատենագիրներ կմասնակցեն:
«Ես ուղղակի մտածում եմ, որ այսպիսի օրենք ունեցանք, նշվեց, որ կիրակի օր է, բայց շարունակեցին շաբաթ էլ նշել, ի՞նչ է տալիս մեզ: Անկեղծ ասած՝ լավ չեմ հասկանում: Եթե ընդունում ենք՝ լինի հենց այն օրը, որին մարդիկ սովոր են, ինչո՞ւ ենք դիսկոմֆորտ առաջացնում, թեկուզ փոքր: Ինչ օրենք ուզում է ընդունենք, սեպտեմբերի մեկը սեպտեմբերի մեկ է, նույնը Երևանի օրվա մասին է»,- հավելել է վարչապետը:
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր հերթին նշել է, որ տարի է եղել, որ Երևանի տոնը նշվել է երկու օր շարունակ, նշվել է նաև միայն կիրակի օրը:
«Անկեղծ ասած՝ չեմ կարծում, նման օրենք ընդունելը որևէ բան է տալու կամ իրականության մեջ որևէ բան փոխելու է: Բայց ես առաջարկում եմ շաբաթ օրը կիրակի օր տեղափոխելու առաջարկը չանենք, որպեսզի սահմանված ավանդույթը, որի հետ պրոբլեմ չունենք, չփոխենք»,- ասել է վարչապետը:
«Հիմնական փաստարկներից մեկն այն է, որ Երևանն իր օրը պետք է ունենա: Կարծում եմ՝ այս հարցը հանրային, մասնագիտական շրջանի քննարկման հարց է»,- նկատել է Արծվիկ Մինասյանը:
Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը շեշտել է, թե նման օրենքի անհրաժեշտություն չկա:
Կառավարությունը կողմ է քվեարկել նման մոտեցմանը: Առաջարկը չի ընդունվել:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...