16:50 02.01.2025
Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական բանակի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 45,6 հազարի։
«2023 թվականի հոկտեմբերից Գազայում իսրայելական գործողությունների զոհերի թիվը հասել է 45 581-ի, ևս 108 438-ը վիրավորվել է»,- ասվում է փաստաթղթում։
Գազայի առողջապահության նախարարությունն ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում 28 պաղեստինցի է զոհվել, 59-ը վիրավորվել է իսրայելական հրետակոծությունների հետևանքով։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ այն բանից հետո, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Գազայի հատվածից Իսրայելի տարածք ներթափանցեցին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցները, որոնք ուղեկցվեցին սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդ վերցնելով։
22:11 06.01.2025
Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկԹուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […] ...
21:52 06.01.2025
Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսելԹբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, կենտրոնական Ռուսթավելի պողոտան արգելափակված է երթեւեկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են […] ...
21:43 06.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին: Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային […] ...
21:40 06.01.2025
Ուկրաինայում գրանցվել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպքՈւկրաինայի Հանրային առողջության կենտրոնը (ԱԱՊ) արձանագրել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք՝ սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Կիևի ինֆեկցիոն բժիշկ Օլգա Գոլուբովսկայան։ «Այս պահին, ըստ Առողջապահության պաշտպանության կենտրոնի, սեզոնի սկզբից Ուկրաինայում գրանցվել է պաշտոնապես հաստատված 13 դեպք, իհարկե, իրականում կան ավելին»,-գրել է պրոֆեսորը Facebook սոցիալական ցանցի իր էջում: Գոլուբովսկայայի խոսքով՝ խուճապի […] ...
21:30 06.01.2025
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետՖրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Բրունո Ռետելյոն ոստիկանությանը հրահանգել է ուժեղացնել անվտանգության միջոցները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքի բարձրացված մակարդակը՝ ես կարգադրում եմ առավելագույնս բարձրացնել զգոնության մակարդակը և ուժեղացնել անվտանգության միջոցները զանգվածային մշակութային, սպորտային կամ ժամանցային միջոցառումների ժամանակ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքերը։ Վարչության […] ...