Ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+18.09 oC

Ընտրակաշառք տալու առերևույթ դեպքի առթիվ երկրորդ քրեական գործն է հարուցվել

11:22 20.09.2018

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել:

2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկին ընտրելու դիմաց: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մերգելյան զբոսայգում, կուսակցություններից մեկի՝  ավագանու անդամի թեկնածուն վերոնշյալ քաղաքացուն առաջարկել և խոստացել է 10․000 դրամ գումար՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ նշված դեպքի բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը նախաքննություն կատարելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

13:08 28.04.2025

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահը

13:03 28.04.2025

Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահը

Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:57 28.04.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​ ​Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

12:50 28.04.2025

«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա

2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

12:42 28.04.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ

Ապրիլի 21-ից 27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 482 դեպք, որից 122-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, փլուզման՝ 3, պայթյունի, դարափուլի, սողանքի, վայրի կենդանիների հարձակման, ջրահեղձման, դժբախտ պատահարի՝ 1-ական, քարաթափման, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, թունավորման, օձի նկատման՝ 8-ական, կեղծ ահազանգի՝ 10, ինքնասպանության փորձի՝ 21, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 155, […] ...

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

12:35 28.04.2025

Չինաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Նախարարի տեղակալ Սաֆարյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին իր առաքելությունն սկսելու առթիվ և մաղթել արդյունավետ գործունեություն երկկողմ կապերի հետագա զարգացման ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել ամենայն աջակցություն: Կողմերն գոհունակությամբ […] ...

BACK_TO_TOP