Մասկը Բայդենի վարչակազմին մեղադրել է դավաճանության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--4.91 oC

Մասկը Բայդենի վարչակազմին մեղադրել է դավաճանության մեջ

11:36 02.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իլոն Մասկը պետական դավաճանություն է որակել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար նախատեսված նյութերը վաճառելու ԱՄՆ իշխանությունների որոշումը, որի շինարարությունը սկսել էր երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ժամկետում։

«100 տոկոսով դավաճանություն»,-գրել է նա X-ում։

2024 թվականի դեկտեմբերի 13-ին The Daily Wire պորտալը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենի վարչակազմը մտադիր է վաճառել չօգտագործված նյութերը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար։ Ըստ այդ տվյալների՝ բաղադրիչներն արտահանվում են Հարավային Ամերիկայի սահմանից բեռնատարներով և աճուրդի են հանվում GovPlanet-ում, որտեղ, սովորաբար, վաճառվում են պետական ​​նախագծերից մնացած ավելցուկները։

Պորտալի տվյալներով՝ նման գործողությունները կոչված են կանխելու Թրամփի ապագա վարչակազմի անօրինական միգրացիայի դեմ միջոցառումների խստացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ

22:11 06.01.2025

Ստամբուլում սեյսմոլոգները կանխատեսում են ավերիչ երկրաշարժ, որից կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ

Թուրքիայում շարունակում են վերացնել հունվարի 3-ին Անթալիայից ոչ հեռու տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները: Ավերածությունների ծավալները դեռ գնահատվում են: Իսկ մինչ այդ՝ Թուրքիայում հայտնի սեյսմոլոգ Նաջի Գերուրը կանխատեսել է շատ հզոր երկրաշարժ Ստամբուլում, որի հետևանքով կարող են զոհվել հարյուր հազարավոր մարդիկ: Ինչի՞ հիման վրա է կանխատեսումը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ոնց հասկանում եմ՝ […] ...

SHANTNEWS

22:00 06.01.2025

SHANTNEWS

Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսել

21:52 06.01.2025

Վրաստանի ընդդիմությունը հերթական բողոքի ակցիան է սկսել

Թբիլիսիում հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, կենտրոնական Ռուսթավելի պողոտան արգելափակված է երթեւեկության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն 2024 թվականի նոյեմբերի 28-ին հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

21:43 06.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արագածոտնի մարզի Արուճ բնակավայրում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան տոնին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնին: Համերգը տեղի է ունեցել Սուրբ Գրիգոր եկեղեցում՝ Թալինի երաժշտական դպրոցի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի պետական կամերային և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային […] ...

Ուկրաինայում գրանցվել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք

21:40 06.01.2025

Ուկրաինայում գրանցվել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք

Ուկրաինայի Հանրային առողջության կենտրոնը (ԱԱՊ) արձանագրել է մետապնևմովիրուսով վարակման 13 դեպք՝ սուր շնչառական հիվանդությունների սեզոնային աճի շրջանակներում։ Այս մասին հայտնել է Կիևի ինֆեկցիոն բժիշկ Օլգա Գոլուբովսկայան։ «Այս պահին, ըստ Առողջապահության պաշտպանության կենտրոնի, սեզոնի սկզբից Ուկրաինայում գրանցվել է պաշտոնապես հաստատված 13 դեպք, իհարկե, իրականում կան ավելին»,-գրել է պրոֆեսորը Facebook սոցիալական ցանցի իր էջում: Գոլուբովսկայայի խոսքով՝ խուճապի […] ...

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ

21:30 06.01.2025

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը կարգադրել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ

Ֆրանսիայի ներքին գործերի և անդրծովյան տարածքների նախարար Բրունո Ռետելյոն ոստիկանությանը հրահանգել է ուժեղացնել անվտանգության միջոցները՝ կապված ահաբեկչական հարձակումների սպառնալիքի հետ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ «Հաշվի առնելով ահաբեկչական սպառնալիքի բարձրացված մակարդակը՝ ես կարգադրում եմ առավելագույնս բարձրացնել զգոնության մակարդակը և ուժեղացնել անվտանգության միջոցները զանգվածային մշակութային, սպորտային կամ ժամանցային միջոցառումների ժամանակ»,- մեջբերում է գործակալությունը նախարարի խոսքերը։ Վարչության […] ...

BACK_TO_TOP