15:30 01.01.2025
16 միլիոն դրամ հիպոթեքային վարկի մայր գումարն ու տոկոսագումարները վճարելու պարտավորությունը ստանձնելով՝ պետությունը բնակարանաշինական աղմուկը 2024թ. հասցրել է գյուղեր, որտեղ տասնամյակներով նորերը չէին կառուցվել:
ՀՀ կառավարության տեսանյութը։
12:30 06.01.2025
Բլինքենը հույս է հայտնել, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բանակցությունները կավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքումԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կցանկանար, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններն ավարտվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո Սեուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Կիրակի օրը Reuters-ը՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, հայտնել է, որ շարժումը հաստատել […] ...
12:15 06.01.2025
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԱյսօր Իրանի Քերման նահանգում 4,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով Free Iran Telegram ալիքին։ Իրանի սեյսմոլոգիական կենտրոնից հայտնում են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 07:24-ի սահմաններում: Պարզ չէ՝ երկրաշարժի հետևանքով ավերածություններ կամ մարդկային կորուստներ են եղել, թե ոչ։ ...
12:04 06.01.2025
Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո մոտ 12կմ երկարությամբ ճանապարհըԱրագածոտնի մարզում հիմնանորոգվել է Թաթուլ-Կանչ-Հակո մոտ 12կմ երկարությամբ ճանապարհը։ Մի քանի տասնամյակ ճանապարհը չէր նորոգվել ու անանցանելի էր դարձել։ Նորոգված ճանապարհը միմյանց է կապում մարզի մի քանի գյուղեր։ Կարևոր այս ենթակառուցվածքի բարելավումը, տեղի բնակիչների խոսքով, իրենց համար լուծում է սոցիալական և տնտեսական մի շարք խնդիրներ։ Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...
11:54 06.01.2025
Երկրաշարժի պատճառով ամբողջ Թուրքիան ծնկի է գալու․ թուրք գիտնականԹուրք առաջատար սեյսմոլոգ Նաջի Գյորուրը, ով Թուրքիայում երկրաշարժեր է կանխատեսել, զգուշացրել է Մարմարածոովյան տարածաշրջանում, որտեղ գտնվում է Ստամբուլը, հզոր ցնցումների սպառնալիքի մասին։ Աղետը կարող է սպառնալ գրեթե չորս միլիոն բնակչի կյանքին, կարծում է գիտնականը։ «Իսկ նյութական կորուստներն աներևակայելի են լինելու։ Նույնիսկ Ստամբուլի ամենահեղինակավոր հաստատությունները պնդում են, որ քաղաքի շենքերի ավելի քան 60%-ը սեյսմակայուն չեն: Ստամբուլի […] ...
11:28 06.01.2025
Սիրիայում չեն սեղմել Գերմանիայի ԱԳ նախարարի ձեռքը, լուսանկարներում նրա դեմքը լղոզված էՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն կցանկանար, որ իր գերմանացի գործընկեր Անալեն Բարբոքի ձեռքը սեղմեին Սիրիայում՝ երկրի նոր կառավարության հետ հանդիպման ժամանակ, ասել է նա RTL-ին: «Կցանկանայի՞, որ Ահմեդ ալ-Շարաան սեղմեր իմ գերմանացի գործընկերոջ ձեռքը, պատասխանը` այո, սա՞ էր իմ ճանապարհորդության նպատակը, պատասխանը` ոչ»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը: Բարոն նաև պնդում է, որ Դամասկոս իր […] ...
11:14 06.01.2025
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումիցՀունվարի 5-6-ը ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ապարան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...