Մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու․ Սուրեն Պապիկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
-0.91 oC

Մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու․ Սուրեն Պապիկյան

19:12 31.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում, մասնավորապես, ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ:
Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։

Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։

Տարվա ընթացքում մենք շարունակել ենք բարելավել բանակային դիրքերի կահավորումը ժամանակակից սարքավորումներով՝ սահմանի հուսալի պաշտպանության ու մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով:

Բարեփոխումների շրջանակում զինված ուժերի համալրումն ապահովելու և զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու ծրագիրը 2024-ի ընթացքում նույնպես դրական արդյունք է արձանագրել՝ ապացուցելով գործնական ու օգտավետ քայլերի նպատակահարմարությունն ու ճշմարտացիությունը: Խոսքը վերաբերում է և՛ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, և՛ զինծառայողների ատեստավորման գործընթացին, և՛ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելուն:

Կարևորելով օրենքի գերակայության սկզբունքն ու օրենքի առաջ բոլորի հավասարության գաղափարը՝ բանակում օրինականությունն ամրապնդելու և կանոնադրային հարաբերություններից հնարավոր շեղումները նվազեցնելու նոր մեխանիզմներ են ներդրվել՝ պատժի անխուսափելիության գաղափարի և յուրաքանչյուր իրավախախտմանն իրավական գնահատական տալու պրակտիկան համադրելով կանխարգելիչ գործողությունների ու հանցածին մթնոլորտի վերացման աշխատանքների հետ:

2024 թվականի ձեռքբերումների շարքում պետք է նշել նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավելումն ու զորանոցաշինության աշխատանքների ծավալի մեծացումը, որոնք գալիք տարվա ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ ու ծավալով։

Ընթացիկ տարում զարգացել և ընդլայնվել է պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ստեղծվել են նախադրյալներ՝ նոր փոխգործակցությունների և անվտանգության միջավայրի ամրապնդման համար:

Այս ամենով հանդերձ՝ պետք է փաստել, որ բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ: Ուստի 2025-ը դիմավորում ենք բարեփոխումների շարունակականության, ներդաշնակված գործունեության և չլուծված խնդիրներն արագ հաղթահարելու ակնկալիքով: Այն ամուր համոզմունքով, որ մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ուրախությունը: Եվ 2025-ը դառնա խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի:

Փա՛ռք Նահատակներին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության բանակը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում

23:09 05.01.2025

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: […] ...

Էստոնիայի խորհրդարանը հրաժարվել է կայքի ռուսերեն տարբերակից

23:00 05.01.2025

Էստոնիայի խորհրդարանը հրաժարվել է կայքի ռուսերեն տարբերակից

Էստոնիայի խորհրդարանի կայքի ռուսալեզու տարբերակը դադարել է գործել հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում է ERR պետական ​​հեռուստառադիոընկերությունը՝ օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը հղումով։ Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ խորհրդարանը համապատասխան որոշում է կայացրել կայքի ռուսալեզու տարբերակի ցածր տրաֆիկի պատճառով: Խորհրդարանի կայքում ռուսերենով նյութեր չեն բացվում։ Փոխարենը օգտվողը հայտնվում է կայքի գլխավոր էջում և կարող է […] ...

Սենատորը Թրամփին կոչ է արել արագ արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների

22:40 05.01.2025

Սենատորը Թրամփին կոչ է արել արագ արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտների

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ԱՄՆ-ից արտաքսի միլիոնավոր անօրինական միգրանտների, որոնք սպառնում են երկրին, հայտարարել է հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը։ «Մենք ունենք միլիոնավոր անօրինական միգրանտներ, որոնց Թրամփը խոստացել է և պետք է արտաքսի: Հետաձգման ամեն օր սպառնալիք է Ամերիկայի համար», – ասել է նա կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում: Գրեհեմի խոսքով՝ ինքը […] ...

Անապայի ափերի մոտ և Ղրիմում նավթի նոր բծեր են հայտնաբերվել

22:10 05.01.2025

Անապայի ափերի մոտ և Ղրիմում նավթի նոր բծեր են հայտնաբերվել

Սև ծովում՝ Անապայի մոտ, նավթի բիծ է հայտնաբերվել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Կրասնոդարի երկրամասում վերևից հետազոտվել են Անապայի ափամերձ և «Ուտրիշ» արգելոցի դժվարամատչելի հատվածները։ Անապայի կենտրոնական լողափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա ծովում յուղոտ կետ է հայտնաբերվել։ Ծովային փրկարար ծառայության մասնագետները սկսել են նավթաջրային խառնուրդի հավաքումը»,- հայտնել են ծառայությունից: Մեկ այլ բիծ էլ […] ...

Կերչի նեղուցում ավելի քան 30 սատկած դելֆին է հայտնաբերվել

21:40 05.01.2025

Կերչի նեղուցում ավելի քան 30 սատկած դելֆին է հայտնաբերվել

Ավելի քան 30 դելֆին, որոնք, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով, հայտնաբերվել են ծովում՝ Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հայտնում է դելֆինների փրկության գիտական ​​և բնապահպանական կենտրոնը։ «Արտակարգ դեպքից հետո մենք հայտնաբերել ենք 61 սատկած կետաձուկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դելֆինները, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով։ Մնացածները սատկել են մինչև […] ...

«Ինտեր»-ի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցուցակը

21:07 05.01.2025

«Ինտեր»-ի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցուցակը

Capology.com-ը ներկայացրել է Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերի» ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցանկը։ Ամենաբարձր վարձատրվող խաղացողը թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն է, որը մեկ մրցաշրջանի համար վաստակում է 16,6 միլիոն եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 14-րդ տեղը՝ տարեկան վաստակելով 4,8 միլիոն եվրո։ Լաուտարո Մարտինես՝ 16,6 միլիոն եվրո Նիկոլո Բարելա՝ 12 […] ...

BACK_TO_TOP