18:39 31.12.2024
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:
2024 թվականը հագեցած էր ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով: Այն իրապես կարևոր ժամանակաշրջան էր մեր որդեգրած համընդգրկուն բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու, քաղաքացիներին բարձրակարգ սպասարկում մատուցելու գործիքակազմը լավարկելու ճանապարհով հանրային հավատն ամրապնդելու, հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի գործում ձեռքբերումների, մեր հավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու առումով: Բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ միայն մեր, այլ նաև միջազգային հարցումները փաստում են, որ աճել է մեր գործունեության հանդեպ հանրության վստահության մակարդակը, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլև չափազանց պարտավորեցնող։
Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ այս ճանապարհը դյուրին չէ և չի էլ կարող լինել։ Մեր հաջողություններն ու բացթողումները հենց այն աստիճաններն են, որոնցով բարձրանում ենք դեպի զարգացում ու առաջընթաց։
Ինչ խոսք, անցած տարում նաև թերացումներ ու բացթողումներ եղան, որոնք շտկելու նախաձեռնողը հենց մենք էինք, ու այդպես է լինելու մի՛շտ, որովհետև մեր ձեռքբերումների հիմքում պետք է ունենանք նաև թերացումները նկատելու, դրանք վերացնելու, բացթողումները շտկելու կամք ու վճռականություն: Այդ առումով է, որ մշտապես գույքագրում ենք տարբեր խնդիրներ, որոնց հասցեագրումն ու հետևողական լուծումը մեր թիրախում են։ Մենք հանձնառու ենք շարունակելու որդեգրած բարեփոխումները, ամրապնդելու մեր պետության ներքին անվտանգությունն ու ապահովելու հասարակական կարգուկանոնը:
Ներքին գործերի նախարարությունը երկու տարի է՝ ինչ ձևավորվել է իր ներկայիս կառուցվածքով։ Ներկայիս բարեփոխումների փուլը կենսագործում ենք և կենսագործելու ենք հիմնված ամուր ավանդույթների վրա՝ անցյալից վերցնելով հնարավոր դրականը, հարգելով մեր ավագ սերնդի ու վետերանների ավանդը, սակայն հայացքներս մշտապես պահելով դեպի առաջընթացը և զարգացումը։
Մեր բարդ առաքելության կենսագործման մեջ ունենում ենք նաև կորուստներ, որոնցից ամենացավալին մարդկային կյանքերն են։ Միշտ գուրգուրանքով վերաբերվենք հանուն այս առաքելության իրենց կյանքը տված մեր ծառայողների հիշատակին։ Փա՛ռք նրանց։
Ներքին գործերի նախարարությունը պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը։ Սակայն դրա կենսագործման համար մեծ կարևորություն ունի Խաղաղությունը, ինչը կյանքի կոչելու ուղղությամբ էլ Կառավարությունը ջանքեր չի խնայում։
Վստահ եմ, որ գալիք տարում նույն նվիրումով ու պատրաստակամությամբ, նույն վճռականությամբ շարունակելու ենք հենասյունային բոլոր ուղղություններով բարեփոխումների հետևողական կենսագործումը: Նույն պատասխանատվությամբ շարունակելու ենք կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության առաջադրած խնդիրներն ու լիարժեք ծառայությունը մեր հասարակությանը:
Թող 2025 թվականը լինի խաղաղության, մեր պետության կայուն զարգացման, նոր նվաճումների ու նոր հնարավորությունների տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։
23:30 05.01.2025
Մագնուս Կարլսենն ամուսնացել է23:00 05.01.2025
Էստոնիայի խորհրդարանը հրաժարվել է կայքի ռուսերեն տարբերակից23:09 05.01.2025
Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր ՏաճարումՀունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: […] ...
23:00 05.01.2025
Էստոնիայի խորհրդարանը հրաժարվել է կայքի ռուսերեն տարբերակիցԷստոնիայի խորհրդարանի կայքի ռուսալեզու տարբերակը դադարել է գործել հունվարի 1-ից։ Այս մասին հայտնում է ERR պետական հեռուստառադիոընկերությունը՝ օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը հղումով։ Մամուլի ծառայության ներկայացուցիչը նշել է, որ խորհրդարանը համապատասխան որոշում է կայացրել կայքի ռուսալեզու տարբերակի ցածր տրաֆիկի պատճառով: Խորհրդարանի կայքում ռուսերենով նյութեր չեն բացվում։ Փոխարենը օգտվողը հայտնվում է կայքի գլխավոր էջում և կարող է […] ...
22:40 05.01.2025
Սենատորը Թրամփին կոչ է արել արագ արտաքսել միլիոնավոր անօրինական միգրանտներիԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ԱՄՆ-ից արտաքսի միլիոնավոր անօրինական միգրանտների, որոնք սպառնում են երկրին, հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ «Մենք ունենք միլիոնավոր անօրինական միգրանտներ, որոնց Թրամփը խոստացել է և պետք է արտաքսի: Հետաձգման ամեն օր սպառնալիք է Ամերիկայի համար», – ասել է նա կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում: Գրեհեմի խոսքով՝ ինքը […] ...
22:10 05.01.2025
Անապայի ափերի մոտ և Ղրիմում նավթի նոր բծեր են հայտնաբերվելՍև ծովում՝ Անապայի մոտ, նավթի բիծ է հայտնաբերվել, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ «Կրասնոդարի երկրամասում վերևից հետազոտվել են Անապայի ափամերձ և «Ուտրիշ» արգելոցի դժվարամատչելի հատվածները։ Անապայի կենտրոնական լողափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա ծովում յուղոտ կետ է հայտնաբերվել։ Ծովային փրկարար ծառայության մասնագետները սկսել են նավթաջրային խառնուրդի հավաքումը»,- հայտնել են ծառայությունից: Մեկ այլ բիծ էլ […] ...
21:40 05.01.2025
Կերչի նեղուցում ավելի քան 30 սատկած դելֆին է հայտնաբերվելԱվելի քան 30 դելֆին, որոնք, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով, հայտնաբերվել են ծովում՝ Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Այս մասին հայտնում է դելֆինների փրկության գիտական և բնապահպանական կենտրոնը։ «Արտակարգ դեպքից հետո մենք հայտնաբերել ենք 61 սատկած կետաձուկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դելֆինները, ամենայն հավանականությամբ, սատկել են մազութի արտահոսքի հետևանքով։ Մնացածները սատկել են մինչև […] ...
21:07 05.01.2025
«Ինտեր»-ի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցուցակըCapology.com-ը ներկայացրել է Իտալիայի գործող չեմպիոն Միլանի «Ինտերի» ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողների ցանկը։ Ամենաբարձր վարձատրվող խաղացողը թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն է, որը մեկ մրցաշրջանի համար վաստակում է 16,6 միլիոն եվրո։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 14-րդ տեղը՝ տարեկան վաստակելով 4,8 միլիոն եվրո։ Լաուտարո Մարտինես՝ 16,6 միլիոն եվրո Նիկոլո Բարելա՝ 12 […] ...