Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը․ Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
-0.91 oC

Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը․ Ավինյան

11:22 31.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է երևանցիներին Նոր տարվա կապակցությամբ․

«Սիրելի՛ երևանցիներ,

Մեկ տարի էլ անցավ, և մենք միասին քայլեցինք դեպի նոր Երևան՝ բարեկարգվող, հարմարավետ և կանաչ քաղաք, որտեղ յուրաքանչյուրը կարող է իրեն զգալ որպես տանտեր։

Այս տարին մեր քաղաքի համար եղել է աննախադեպ աշխատանքների և ձեռքբերումների տարի։ Մենք իրականացրել ենք մեծածավալ նախագծեր, տարեկան նախատեսված աշխատանքների մասով արձանագրել ենք շուրջ 94% կատարողականություն, ինչը մեր համատեղ աշխատանքի արդյունքն է։

Այս ամենն անհնար կլիներ առանց ձեր աջակցության, սիրելի՛ երևանցիներ։

Շնորհավորում եմ Ամանորը և Սուրբ Ծնունդը։

Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության և նոր հաջողությունների տարի թե՛ ձեր ընտանիքների, թե՛ մեր քաղաքի համար։

Մենք միասին կշարունակենք կառուցել մեր սիրելի Երևանը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:00 06.01.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղը

23:55 05.01.2025

Փորձագետը նշել է աշխարհի ամենաթանկ և հազվագյուտ մետաղը

Կալիֆորնիումը համարվում է մոլորակի ամենաթանկ և ամենահազվագյուտ մետաղը, որի արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարի մեկ գրամի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է «Finam Management»-ի առաջատար փորձագետ Դմիտրի Բարանովը։ «Ամենաթանկ մետաղը կալիֆորնիումն է, մեկ գրամի արժեքը մի քանի տասնյակ միլիոն դոլար է: Սա արհեստականորեն սինթեզված մետաղ է, որը տարեկան արտադրվում է բառացիորեն հատիկներով, […] ...

Շոլցը Մոսկվա իր հնարավոր ուղևորության մասին լուրերը սուտ է անվանել

23:49 05.01.2025

Շոլցը Մոսկվա իր հնարավոր ուղևորության մասին լուրերը սուտ է անվանել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը սուտ է անվանել Բունդեսթագի ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության պատգամավոր Ռոդերիխ Կիզեվետերի հայտարարությունը, թե իբր կանցլերը պատրաստվում է այցելել Մոսկվա մինչև փետրվարի 23-ը: Շաբաթ օրը Կիզեվետերը «X» սոցիալական ցանցում գրել էր, որ Շոլցը կարող է այցելել Ռուսաստան մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի արտահերթ ընտրությունները։ «Սա կեղծ հայտարարություն է: Սա խորապես անպարկեշտ է», – […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:45 05.01.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Մագնուս Կարլսենն ամուսնացել է

23:30 05.01.2025

Մագնուս Կարլսենն ամուսնացել է

Աշխարհի 16-րդ չեմպիոն, համաշխարհային վարկանիշի առաջատար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենն ամուսնացել է Էլլա Վիկտորիայի հետ։ Զույգն ամուսնացել է հունվարի 4-ին։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Օսլոյի Հոլմենկոլեն մատուռում։ 34-ամյա Կարլսենի ընտրյալը Օսլոյից է։ ...

Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima»-ն և «ԶԻԼ 130»-ը. կա զոհ

23:18 05.01.2025

Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima»-ն և «ԶԻԼ 130»-ը. կա զոհ

Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։ […] ...

BACK_TO_TOP