Հարավային Կորեայի նախագահի փաստաբաններն ասել են, որ նրա ձերբակալության օրդերն անվավեր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--3.91 oC

Հարավային Կորեայի նախագահի փաստաբաններն ասել են, որ նրա ձերբակալության օրդերն անվավեր է

08:46 31.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կորեայի Հանրապետության Նախագահ Յուն Սեոկ-Յոլի փաստաբանները նրա ձերբակալման հրամանը համարում են անօրինական և անվավեր։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

«Դա դժվար է ընդունել: Ձերբակալության և խուզարկության հրամանը, որը տրվել է քննչական մարմնի խնդրանքով, որն իրավունք չունի հետաքննել այս հանցագործությունը, խախտում է օրենքը և ուժ չունի»,-ասել են Յուն Սեոկ Յոլի փաստաբանները: Նրանք նաև կարծում են, որ, ըստ նախադեպերի, որոշումը պետք է տրվեր այլ դատարանի կողմից։

Նախագահի անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ եթե հրամանը կատարվի, «կգործի օրենքով սահմանված կարգով»։

Իրավապահ մարմիններն ավելի վաղ հայտնել էին, որ հետագա գործողությունների մասին որոշում դեռ կայացված չէ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

11:30 05.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ: ...

Կազանի օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

11:14 05.01.2025

Կազանի օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ

Առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում՝ քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնում է «Ռոսավիացիան» Telegram-ի իր ալիքում։ «Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար այսօր առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում: Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի կատարում թռիչքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: ...

Այսօր կմատուցվի Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

10:59 05.01.2025

Այսօր կմատուցվի Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այսօր կմատուցվի Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը […] ...

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:45 05.01.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:39 05.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում

10:30 05.01.2025

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում

Հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 10:20-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ (87 […] ...

BACK_TO_TOP