ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--4.91 oC

ՃՏՊ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

08:19 31.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դեկտեմբերի 31-ին, ժամը 02:47-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Հ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և ընկել ձորակը (մոտ 5 մետր):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա. Հ-ն (ծնված 2021 թ․), Ա․ Հ․-ն (ծնված 1964 թ․), Շ․ Ն․-ն (ծնված 1992 թ․), Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2021 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները ուղևորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր կմատուցվի Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

10:59 05.01.2025

Այսօր կմատուցվի Սուրբծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Այսօր կմատուցվի Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը […] ...

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

10:45 05.01.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հունվարի 5-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:39 05.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում

10:30 05.01.2025

Հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում

Հունվարի 5-ին` ժամը 08։00-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում հայտարարվել է անձնակազմի հավաք։ Ժամը 10:20-ի դրությամբ հրդեհի հավանական դեպքի վայր մեկնած արձագանքման ուժերում ներգրավված է 13 մարտական հաշվարկ և 4 օպերատիվ խումբ (87 […] ...

ՃՏՊ Պռոշյան գյուղի մոտակայքում. կա զոհ և տուժած

10:20 05.01.2025

ՃՏՊ Պռոշյան գյուղի մոտակայքում. կա զոհ և տուժած

Հունվարի 5-ին՝ ժամը 04:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կա զոհ: […] ...

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է. ՔԿ

10:09 05.01.2025

Տիրան Խաչատրյանը կալանավորվել է. ՔԿ

ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ․Խ․-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի […] ...

BACK_TO_TOP