19:46 30.12.2024
Համաձայն ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի՝ ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի ՄՓՎ ենթակա ստորաբաժանումներում նախատոնական և տոնական օրերին իրականացվում է ուժեղացված ծառայություն։ Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ սպասարկման տարածքի առավել բանուկ հատվածներում, որտեղ առկա է զբոսաշրջիկների դինամիկ հոսք, պարբերաբար իրականացվում են շրջայցեր, անհրաժեշտության դեպքում սահմանվում է հերթապահություն, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ արձագանքվի հնարավոր վթարային ու արտակարգ պատահարների առաջացման դեպքում։
Այդ նպատակով Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում հիմնվել է հրշեջ-փրկարարական նոր հենակետ, որի առկայությունն ու հնարավոր դեպքերին արագ արձագանքումը կհանգեցնի ինչպես Ծաղկաձոր խոշորացված համայնքի բնակավայրերի բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների անվտանգության ապահովման բարձրացմանը։
Դեկտեմբերի 30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Գ․ Սեդրակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հենակետի պաշտոնական բացումը։ Հենակետում ծառայություն է իրականացնում Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմը։ ՄՓՎ պետի կողմից իրականացվել է անձնակազմի հրահանգավորում, հենակետում հերթապահություն իրականացնող ծառայողներին տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ ծառայությունն աչալուրջ և խստապահանջ կազմակերպելու, հնարավոր դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելու, տրանսպորտային միջոցների և գույք-սարքավորումների ճիշտ և խնամքով շահագործելու, ինչպես նաև անվտանգության կանոնները պահպանելու ուղղությամբ։
Նույն օրը փ/ծ փոխգնդապետ Գ․ Սեդրակյանն այցելել է նաև «Հրազդան ՋԷԿ»-ի հրշեջ-փրկարարական ջոկատ, որտեղ «Հրազդան ՋԷԿ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել էր ջոկատի շինության հիմնովին վերանորոգում։
ՄՓՎ պետի կողմից տրվել են կարգադրություններ՝ շինության բարեկարգ վիճակը պահպանելու, ինչպես նաև նախատոնական և տոնական օրերին ծառայությունն առավել զգոն կազմակերպելու ուղղությամբ։
Կոտայքի մարզում նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացումը և ուժեղացված ծառայությունը նպատակաուղղված են ինչպես բնակչության, այնպես էլ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելուն ու արագ արձագանքման հնարավորությունները բարելավելուն, ինչը կարևոր քայլ է արտակարգ իրավիճակների կանխարգելման և արագ արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացման համար։
Այսպիսի միջոցառումները կարևոր են հատկապես նման խոշորացված համայնքներում, որտեղ բնակչության և զբոսաշրջիկների անվտանգությունն առաջնային նշանակություն ունի, իսկ նոր հրշեջ-փրկարարական հենակետի բացումը նպաստում է ոչ միայն համարժեք ծառայության կազմակերպմանը, այլև արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքմանը։
21:46 04.01.2025
Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ամբողջ տարածքում։ «Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ամբողջ տարածքում և Պարսից ծոցում: Զորավարժությունների նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառումը՝ հակառակորդի սպառնալիքների դեմ […] ...
21:30 04.01.2025
Բռնցքամարտիկը նnկաnւտից մի քանի օր անց մահացել էՏանզանիացի բռնցքամարտիկ Հասան Մգայան մահացել է մի քանի օր անց իր հայրենակից Պոլ Էլիասի հետ մենամարտից հետո: Այս մասին հայտնում է thecitizen.co.tz-ը։ Աղբյուրը պարզաբանում է, որ Մգայան այդ մենամարտում վաղաժամ պարտություն է կրել։ Դեկտեմբերի 27-ին` Դար Էս Սալամ քաղաքում տեղի ունեցած մենամարտի հինգերորդ ռաունդում նա ընդունել է մի քանի հարված գլխին և հայտնվել նոկաուտում՝ ընկնելու […] ...
21:05 04.01.2025
Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան. զրույց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և ուղարկվել Ազգային ժողով, իսկ վերջերս նոր օրինագծի շուրջ լսումներ են կայացել խորհրդարանում: Ինչի՞ մասին է այս օրենքը, ի՞նչ խնդիրների լուծմանն է միտված: Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան, ինչո՞ւ են հին երիտասարդական կենտրոնները փակվել ու նորերն են բացվում, ո՞րն է լինելու […] ...
20:40 04.01.2025
Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ խոստովանությունը Կիևին զենք մատակարարելու մասինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն խոսքերին, որ Վաշինգտոնը զինել է Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ: Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ այդ պատճառով հատուկ ռազմական գործողության խնդիրներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է։ «Իրականում, այդ իսկ պատճառով հատուկ գործողության խնդիրներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է և մեր երկրի […] ...
20:20 04.01.2025
Ի՞նչ ավանդույթներ են կորել կամ պահպանվել հայկական ավանդական ԱմանորիցՈրքանո՞վ է այսօր նշվող Նոր տարվա տոնը նման ու տարբեր հայկական ավանդական Ամանորից: Ի՞նչ ավանդույթներ են եղել հնում, որոնք այսօր միգուցե մոռացվել են: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում: ...