09:01 30.12.2024
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը 2025 թվականի հունվարի սկզբին կայցելի Լիբանան՝ նպաստելու հանրապետության նոր նախագահի վաղաժամկետ ընտրությանը: Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։
Թագավորության արտաքին քաղաքականության վարչության ղեկավարի միջնորդական առաքելությունը կապված է լիբանանյան ասպարեզում Սաուդյան Արաբիայի դերի վերականգնման հետ՝ Դամասկոսում ռեժիմի փոփոխությունից հետո տարածաշրջանում Իրանի ազդեցության թուլացման ֆոնին։
Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Էր-Ռիադը պաշտպանում է բանակի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունի ընտրությունը Լիբանանի նախագահի պաշտոնում։ Նրա թեկնածությունը դեկտեմբերի 18-ին առաջադրել է Առաջադիմական սոցիալիստական կուսակցության (PSP) առաջնորդ Վալիդ Ջումբլատը։
Ենթադրվում է, որ գեներալ Աունը կարող է դառնալ կոնսենսուսային գործիչ, որը կմիավորի երկիրը։ Դրա համար առաջին փուլում նրա օգտին պետք է քվեարկեն միապալատ խորհրդարանի 128 անդամներից 86-ը, իսկ երկրորդ փուլում՝ 128-ից 65-ը։
21:46 04.01.2025
Իրանի ամբողջ տարածքում լայնածավալ զորավարժություններ կանցկացվենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ամբողջ տարածքում։ «Այդ զորավարժությունները կսկսվեն առաջիկա օրերին Իրանի ամբողջ տարածքում և Պարսից ծոցում: Զորավարժությունների նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, ինչպես նաև դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառումը՝ հակառակորդի սպառնալիքների դեմ […] ...
21:30 04.01.2025
Բռնցքամարտիկը նnկաnւտից մի քանի օր անց մահացել էՏանզանիացի բռնցքամարտիկ Հասան Մգայան մահացել է մի քանի օր անց իր հայրենակից Պոլ Էլիասի հետ մենամարտից հետո: Այս մասին հայտնում է thecitizen.co.tz-ը։ Աղբյուրը պարզաբանում է, որ Մգայան այդ մենամարտում վաղաժամ պարտություն է կրել։ Դեկտեմբերի 27-ին` Դար Էս Սալամ քաղաքում տեղի ունեցած մենամարտի հինգերորդ ռաունդում նա ընդունել է մի քանի հարված գլխին և հայտնվել նոկաուտում՝ ընկնելու […] ...
21:05 04.01.2025
Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան. զրույց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի հետ«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է և ուղարկվել Ազգային ժողով, իսկ վերջերս նոր օրինագծի շուրջ լսումներ են կայացել խորհրդարանում: Ինչի՞ մասին է այս օրենքը, ի՞նչ խնդիրների լուծմանն է միտված: Ինչո՞ւ է երիտասարդության տարիքային շեմը սահմանվում 13-35 տարեկան, ինչո՞ւ են հին երիտասարդական կենտրոնները փակվել ու նորերն են բացվում, ո՞րն է լինելու […] ...
20:40 04.01.2025
Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ խոստովանությունը Կիևին զենք մատակարարելու մասինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն խոսքերին, որ Վաշինգտոնը զինել է Կիևին հատուկ ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ: Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ այդ պատճառով հատուկ ռազմական գործողության խնդիրներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է։ «Իրականում, այդ իսկ պատճառով հատուկ գործողության խնդիրներից մեկը Ուկրաինայի ապառազմականացումն է և մեր երկրի […] ...
20:20 04.01.2025
Ի՞նչ ավանդույթներ են կորել կամ պահպանվել հայկական ավանդական ԱմանորիցՈրքանո՞վ է այսօր նշվող Նոր տարվա տոնը նման ու տարբեր հայկական ավանդական Ամանորից: Ի՞նչ ավանդույթներ են եղել հնում, որոնք այսօր միգուցե մոռացվել են: Այս ամենի մասին՝ ռեպորտաժում: ...