10:43 29.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:
Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 12 մասնակիցներին:
Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Սիրվարդ Բերբերյանը, «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակակիր Խաչատուր Նիկողոսյանը, «Վեգա» ընկերության հիմնադիր, գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանը:
Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել բոլորին մրցանակաբաշխության առիթով: Վարչապետը խոսել է մրցանակաբաշխության հիմնական լեյտմոտիվի՝ հերոսի և հերոսականության թեմայի մասին և ընդգծել. «Այսօրվա մրցանակաբաշխության առանցքային նպատակն է խոսել հերոսականության, հերոսության առօրեականության և առօրյայի հերոսականության մասին: Ի՞նչ նկատի ունեմ: Ընդհանրապես մենք մեզ հայտնի բանաձևերով հերոսների մասին խոսելիս, ըստ էության, նրանց պատկերացնում ենք որպես մի ուրիշ տիպի մարդիկ, ովքեր առանձնահատուկ տեղում են ծնվել, առանձնահատուկ պայմաններում են մեծացել, ովքեր առանձնահատուկ ընկալումներ ունեն պետության և հայրենիքի մասին: Ինչ-որ տեղ թվում է, թե դրանով փառաբանում ենք նրանց, բայց ինչ-որ տեղ նաև անջատում և կտրում ենք մեզնից»: Վարչապետի խոսքով, հերոսականության ամենակարևոր արտահայտությունը պետք է լինի ոչ թե այն, որ հերոսությունը գործում են այն քիչ մարդիկ, ովքեր պարզապես ի վիճակի էին անել, այլ հերոսության և հերոսականության ընկալումը պետք է լինի այն, որ այդ նույն հերոսությունը կանեին տասնյակ հազարավոր ուրիշներ, պարզապես այդ պահին այդ հերոսության մեջ դրսևորվածը հանգամանքների բերումով ինքն է հայտնվել այդտեղ, դրա համար ինքն է արել այդ հերոսությունը:
«Հերոսության մասին խոսելիս մենք, իհարկե, առաջին հերթին հիշատակում ենք մեր նահատակներին: Մենք մեր նահատակներին կտրում ենք մեզնից, եթե մենք չենք խոստովանում, որ մեզնից յուրաքանչյուրը, ոչ թե ևս տասը հոգի, ոչ թե ևս քսան հոգի, ոչ թե ևս հիսուն և հարյուր հոգի, այլ Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր նույն պայմաններում նույն իրավիճակում նույն տեղում լինելով, նույն բանը կանեին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ այս մոտեցման բացակայության պատճառն այն է, որ առօրեականության մեջ հերոսականացում չկա և ընդգծել. «Մեր առօրյան հերոսական չէ այն առումով, որ հերոսականությունն ու հերոսությունն այնքան հեռու է մեզնից, այնքան ուրիշ է, այնքան ուրիշ մարդու հետ է կապված, այնքան ուրիշ ընտանիքի, ուրիշ տոհմի, որ դա ինչ-որ մի ուրիշի անելիքն է:
Բայց մենք այս մրցանակաբաշխությամբ ուզում ենք առաջին հերթին դա ընդգծել, որ հերոսությունը յուրաքանչյուրինս է, հերոսությունն ամեն օր է, հերոսությունն ամեն տեղ է, և եթե այդպես է, այս պայմաններում է, որ մենք մեր հերոսներին կընկալենք որպես մեր կողքին ապրող մարդիկ, ովքեր ոչ թե զոհաբերվել են մեր կողմից, այլ պարզապես նրանք եղել են այն նույն տեղում, այն նույն դիրքում և արել այն նույն բանը, ինչ մեզնից յուրաքանչյուրը, մեզնից հազարավորները, մեզնից տասնյակ հազարավորները կանեին:
Եվ հետևաբար՝ ի՞նչ անել այս տրամաբանությամբ ամեն օր: Ամեն օր մի բան կա անելու՝ աշխատելու, ստեղծելու, օրենքով սահմանված հարկերը վճարելու, որ հերոսը, որին մենք մղում ենք առաջ զոհվելու, նաև չզոհվելու շանս ունենա, չզոհվելու շանս ունենա ժամանակակից պաշտպանության միջոցներ ունենալով, ժամանակակից կրթություն ունենալով, ժամանակակից պայմաններում և ժամանակակից հասկացություններով զարգացող պետություն ունենալով և այլն: Թող չթվա, որ մենք այսօր որևէ ձևով նսեմացնում ենք մեր ընկած եղբայրների հերոսությունը:
Ընդհակառակը՝ ասել եմ և էլի կասեմ՝ նրանք ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունն ապրի և Հայաստանի Հանրապետությունը զարգանա, և մենք այսօր հաշվետվություն ենք տալիս մեր ընկած եղբայրներին, որ Հայաստանի Հանրապետությունն ապրում է և Հայաստանի Հանրապետությունը զարգանում է այդ թվում՝ ձեր հերոսության շնորհիվ: Եվ մեր հերոսությունը պետք է ոչ բոլոր դեպքերում, ոչ բոլոր ժամանակներում և ոչ բոլոր տեղերում կապենք զոհվելու հետ, ընկնելու հետ: Մենք ավելի շատ հերոսությունը պետք է կապենք ապրելու, աշխատելու, արարելու, պետությունն ուժեղացնելու հետ, որպեսզի զոհելու, զոհաբերելու, զոհաբերվելու պրոցեսը չդառնա առօրեական, այլ դա լինի առանձնահատուկ, բացառիկ, հազվադեպ, իսկ առօրեականը դառնա ստեղծագործելը, արարելը, հարստանալը, հարստացնելը, ծաղկելը և ծաղկեցնելը, երջանկանալը, երջանկացնելը, հզորանալը և հզորացնելը»:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մրցանակակիրներին և ևս մեկ անգամ շեշտել՝ նրանց հերոսությունը կայանում է նրանում, որ նրանք հարցերի պատասխաններն ակնկալում են ստանալ ոչ թե ուրիշներից, այլ փորձում են հենց իրենք գտնել այդ հարցերի պատասխանները, իրենք են իրենց ապավենը և իրենք են իրենց ստեղծում: «Եվ սրանով նրանք տալիս են այդ թվում՝ այն հարցերի պատասխանները, որոնց պատասխանները գուցե մարդիկ ակնկալում են Կառավարությունից, և մենք այսօր շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ որոշ հարցերի պատասխաններ ձևակերպելը դուք ձեր վրա եք վերցնում, այդ թվում՝ թեթևացնելով Կառավարության, խորհրդարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործը»,- ասել է վարչապետը:
Գլխավոր մրցանակը հանձնելով «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ»-ի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Վերջին տարիներին մենք առողջապահության ոլորտում էականորեն մեծացրել ենք ֆինանսավորումը, շատ լուրջ և խորը փոփոխություններ ենք իրականցրել, բայց մյուս կողմից՝ հասկանում ենք, որ ոչ բոլոր դեպքերում և ոչ ամեն տեղ է, որ մենք կարողանում ենք հասցեագրել ակնկալիքները, հասնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցության կարիք ունեն, փրկության կարիք ունեն, բուժման կարիք ունեն, և ուզում եմ գլխավոր մրցանակը հանձնել մի մարդու, ով իր հասարակական գործունեությամբ կարողանում է կոնսոլիդացնել ուրիշ մարդկանց, գտնել այն մարդկանց, ովքեր ունեն հրատապ օգնության կարիք և գտնել այն մարդկանց, ովքեր պատրաստ են մասնակցություն ունենալ այդ հրատապ օգնությանը՝ կյանքեր փրկելու համար»:
22:00 03.01.2025
ՊԵԿ-ը հայտնել է, թե երբ կարելի է ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումներըՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 17:00-ից հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։ Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը նույնպես հասանելի է, սակայն ֆիզիկական անձինք հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող […] ...
21:45 03.01.2025
Այրվել է 15 հա խոտածածկույթՀունվարի 3-ին, ժամը 13։27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Կոնգո» կոչվող գերեզմանատան տարածքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։57-ին, մարվել՝ 15։31-ին: Գերեզմանատան մոտակա սարալանջին այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: ...
21:32 03.01.2025
Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունըԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 6-ին կայցելի Նոր Օռլեան, որտեղ Ամանորի գիշերը տեղի ունեցավ ահաբեկչություն, ինչի հետևանքով զոհվեց առնվազն 14 մարդ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ինչպես երևում է փաստաթղթից, հեռացող վարչակազմի ղեկավարը և ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը մտադիր են հանդիպել ահաբեկչության ժամանակ զոհվածների ընտանիքների, ինչպես նաև տեղական […] ...
21:10 03.01.2025
Հայտնի չեխական կայքերից մեկը Հայաստանը ներառել է 2025-ի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկումՀայտնի չեխական Novinky.cz լրատվական կայքը Հայաստանը ներառել է 2025 թվականի ամենահետաքրքիր հանգստի ուղղությունների ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում նշվում է, որ հարուստ պատմությունն ու մշակույթը, բնության անկրկնելի գեղեցկությունն ու գինու արտադրության հնագույն ավանդույթները Հայաստանը դարձնում են անզուգական ուղղություն ճանապարհորդների համար: Novinky.cz-ի հոդվածում Հայաստանի մասին խոսվում է որպես աշխարհի ամենահին գինեգործական շրջաններից մեկի մասին, որտեղ հայտնաբերվել է […] ...
20:59 03.01.2025
Առեղծվածային դեպք՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ մայրն իր նորածին աղջկան նետել է արտաքնոցըԱյսօր՝ հունվարի 3-ին, առեղծվածային ու դաժան դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչը իր նորածին երեխային նետել է արտաքնոցը։ Ինչպես […] ...
20:47 03.01.2025
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմաՄիքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա: Միքայելը նորման լրացրեց երկրորդ անգամ: ...