UFC-ի նախկին չեմպիոնը կանխատեսել է Դվալիշվիլի-Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--3.91 oC

UFC-ի նախկին չեմպիոնը կանխատեսել է Դվալիշվիլի-Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին

20:13 29.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

UFC-ի թեթևագույն քաշային կարգում նախկին չեմպիոն Դեյվեսոն Ֆիգերեդոն կանխատեսել է Մերաբ Դվալիշվիլի – Ումար Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին։

«Ավելի շատ հակված եմ, որ կհաղթի Մերաբը։ Չնայած նա չունի հարվածի լավ տեխնիկա, կարողանում է հոգնեցնել մրցակցին ու մենամարտը տեղափոխել պարտեր։ Մյուս կողմից, Ումարը հիանալի է ավարտում մենամարտերը պառկած դիրքում, հետևաբար դա լուրջ ռիսկ է Դվալիշվիլիի համար։ Ամեն դեպքում, ես պատկերացնում եմ` ինչպես են 5-ռաունդանոց մենամարտից հետո բարձրացնում Մերաբի ձեռքը»,- Ֆիգերեդոյի խոսքերը մեջբերում է MMA Junkie-ն։

Դվալիշվիլին թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոնն է, օգտագոնում 22 մենամարտում տարել է 18 հաղթանակ, կրել 4 պարտություն։ Դաղստանցի Նուրմագոմեդովը բոլոր 18 մենամարտերն ավարտել է իր օգտին։ Կողմերը մրցելու են UFC-311 մրցաշարում հունվարի 18-ին Լոս Անջելես քաղաքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

11:36 04.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Ծաղկաձոր, Ապարան քաղաքներում և Գետափ-Մարտունի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 11 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...

Տարադրամի փոխարժեքները հունվարի 4-ին

11:25 04.01.2025

Տարադրամի փոխարժեքները հունվարի 4-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 399 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 404 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․7 դրամ:   ...

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

11:10 04.01.2025

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հունվարի 3-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին հաստատել է Արփինե Առաքելյանի, Լյուդվիգ Գյուլնազարյանի, Կարեն Երեմյանի, Մհեր Հարությունյանի, Արման Մնացականյանի, Գոռ Սարիբեկյանի թեկնածությունները: ...

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. վարչապետ

10:50 04.01.2025

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. վարչապետ

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տեղադրում եմ Հռոմի մեզ համար վարձված սենյակի տեսանյութը: Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետև միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է […] ...

Փորձել էր հղիությունն ընդհատել, ապա խեղդել էր երեխային․ Ոստիկանության մանրամասները

10:36 04.01.2025

Փորձել էր հղիությունն ընդհատել, ապա խեղդել էր երեխային․ Ոստիկանության մանրամասները

2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:20 04.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

BACK_TO_TOP