Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 01 2025
  • $
    396.90
  • RUBLE
    3.54
  • 408.17
WEATHER
--4.91 oC

Ալեքսանդր-Առնոլդը կտեղափոխվի «Ռեալ»

19:09 29.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Ըստ Marca-ի` 26-ամյա ֆուտբոլիստն այդ մասին արդեն հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ակումբը 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հերթական փորձն է արել։

Այժմ «Լիվերպուլը» ցանկանում է վաճառել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի նա համաձայնագրի լրանալուց հետո չհեռանա անվճար։ «Ռեալը», սակայն, մտադիր է սպասել մինչև ամառ և ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել Ալեքսանդր-Առնոլդի հետ։ «Ռեալը» մոտ ժամանակներս պատրաստ է բանակցություններ սկսել եզրային պաշտպանի հետ։

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է, 332 խաղում խփել է 19 գոլ, կատարել 85 գոլային փոխանցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. վարչապետ

10:50 04.01.2025

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա. վարչապետ

Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Այս մասին սոցիալական ցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տեղադրում եմ Հռոմի մեզ համար վարձված սենյակի տեսանյութը: Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետև միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է […] ...

Փորձել էր հղիությունն ընդհատել, ապա խեղդել էր երեխային․ Ոստիկանության մանրամասները

10:36 04.01.2025

Փորձել էր հղիությունն ընդհատել, ապա խեղդել էր երեխային․ Ոստիկանության մանրամասները

2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:20 04.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

10:10 04.01.2025

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի. վարչապետ

10:00 04.01.2025

Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է: Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան եւ այնպես, որ այդ բարձրությունը […] ...

ՊԵԿ-ը հայտնել է, թե երբ կարելի է ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները

22:00 03.01.2025

ՊԵԿ-ը հայտնել է, թե երբ կարելի է ներկայացնել հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 17:00-ից հասանելի է ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը, Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, տաքսի ծառայության My Tax հավելվածի ամսական հայտարարություն ներկայացնելու հնարավորությունը։ Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ Անհատական հաշվի տեղեկատվական պորտալը նույնպես հասանելի է, սակայն ֆիզիկական անձինք հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի դիմումները կարող […] ...

BACK_TO_TOP