Թրամփն անվանել է ԱՄՆ-ի պատմության մեծագույն սխալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Թրամփն անվանել է ԱՄՆ-ի պատմության մեծագույն սխալը

08:23 20.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկրի պատմության ամենամեծ սխալը եղել է նախկին նախագահ  Ջորջ Բուշ կրտսերի որոշումը՝ Մերձավոր Արևելքում զորքեր մտցնելու վերաբերյալ։ Այս մասին նա հայտնել է Hill TV-ի եթերում։

Նա նշել է, որ չնայած Բարաք Օբաման էլ իր հերթին սխալ է թույլ տվել՝ ընդունելով որոշում զորքերի դուրսբերման մասին, սակայն զորքերը մտցնելը եղել է ամենամեծ սխալը։

Թրամփը պարզաբանել է, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ ֆինանսական և մարդկային կորուստներ է կրել այդ տարածաշրջանում՝ 7 տրիլիոն դոլար և միլիոնի հասնող մարդկային կյանքեր։

Սակայն Պենտագոնի տվյալներով՝ Վաշինգտոնն Իրաքի, Աֆղանստանի և Սիրիայի գործողությունների վրա ծախսել է 1․52 տրիլիոն դոլար։

ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ներխուժել 2001 թվականին՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, որը 3000 մարդու կյանք էր խլել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

17:20 24.11.2024

ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել

ԱՄԷ-ում մահացած են գտել հրեական «Խաբադ» կրոնական շարժման բանագնաց ռաբբի Ցվի Կոգանին, հայտնում է The Times of Israel-ը։ Իսրայելի և Մոլդովայի քաղաքացի Կոգանը դադարել է կապի դուրս գալ նոյեմբերի 21-ից։ Իսրայելի անվտանգության ծառայությունները հայտնել են, որ ենթադրվում է, որ նա առևանգվել և սպանվել է: «Մոսադը» հետաքննություն է սկսել։ Ինչպես հայտնի է դարձել իսրայելական հետախուզական ծառայություններին, […] ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

17:00 24.11.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած շաբաթվա աշխատանքները

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է նախարարության կառույցներում անցած աշխատանքային շաբաթվա կատարած աշխատանքները․ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի հարակից տարածքում իրականացվել է ծառատունկ։ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում իրականացվել է ծառատնկման աշխատանքներ։ Տնկվել են Ձիակասկ-Aesculus L. ծառատեսակներ: Բերդի «Սորաններ» դենդրոպարկում կատարվում են նոր արահետի բարեկարգման աշխատանքներ: «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ԵՊՀ […] ...

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

16:40 24.11.2024

Գերմանիայի նախկին կանցլերը խոսել է աշխարհաքաղաքական իրավիճակից

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնավարել է 2005-2021 թվականներին) կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտածում է հաղթողների և պարտվողների տեսանկյունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Իմ փորձը ցույց է տալիս, որ նրա հետ շփվելիս պետք է լինեք այնպիսին, ինչպիսին կաք։ Խնդիրն այն է, որ նա չի հավատում փոխադարձ շահին այն իրավիճակում, որտեղ բոլորը հաղթում […] ...

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

16:20 24.11.2024

Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 10 հրթիռ է արձակվել

Իսրայելական զինվորականները արձանագրել են Լիբանանից Իսրայելի ուղղությամբ մոտ 10 հրթիռի արձակում այն բանից հետո, երբ Իսրայելի կենտրոնական հատվածում օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Հրթիռներից մի քանիսը որսացել են, արձանագրվել են անկումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ Ynet պորտալի՝ այդ հարձակման հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Թել Ավիվում, […] ...

BACK_TO_TOP