Ադրբեջանի իշխանությունները կփոխեն հանրապետության տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու ժամկետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 12 2024
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
0.09 oC

Ադրբեջանի իշխանությունները կփոխեն հանրապետության տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու ժամկետը

18:06 28.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի իշխանությունները շուտով փոփոխություններ կմտցնեն ադրբեջանական տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կանոններում, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

«Ռուսական կողմի ներդրած նոր կանոնները և երկրում օտարերկրացիների գտնվելու տևողության պահանջների խստացումը մեր կողմից դիտարկվում են առաջին հերթին մեր քաղաքացիների իրավունքների համատեքստում։ Ադրբեջանական կողմը ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում ելնելու է հավասարության և փոխադարձության սկզբունքից։ Այդ կապակցությամբ մոտ ապագայում նախատեսվում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետը սահմանող կանոններում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում՝ մեկնաբանելով Ռուսաստանի իշխանությունների որոշումը՝ փոխելու Ռուսաստանի Դաշնությունում առանց վիզայի օտարերկրացիների գտնվելու ժամկետը։

Ինչպես հաղորդվում է, 2025 թվականից կկրճատվի Ռուսաստանում առանց վիզայի օտարերկրացիների գտնվելու ժամկետը։ Մասնավորապես, 2025 թվականի հունվարի 1-ից առանց վիզայի Ռուսաստան ժամանող օտարերկրացիները կարող են օրացուցային տարվա ընթացքում երկրում մնալ ընդհանուր առմամբ ոչ ավելի, քան 90 օր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գիտնականները երկրորդ օրն անընդմեջ հզոր բռնկումներ են գրանցել Արեգակի վրա

00:00 31.12.2024

Գիտնականները երկրորդ օրն անընդմեջ հզոր բռնկումներ են գրանցել Արեգակի վրա

Երկուշաբթի առավոտյան Արեգակի վրա գրանցվել են X դասի երկու հզոր բռնկում և M դասի վեց հզոր բռնկում, հաղորդում է Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը: «Մոսկվայի ժամանակով 07:32-ին ռենտգենյան տիրույթում՝ արևային բծերի 3932 (S18W50) խմբում գրանցվել է 5 րոպե տևողությամբ X1.1 բռնկում։ Մոսկվայի ժամանակով 07:14-ին ռենտգենյան տիրույթում՝ արևային բծերի 3936 (N10W46) խմբում գրանցվել է X1.5 բռնկում՝ […] ...

Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները մինչև հունվարի 7-ը կշարունակեն գործել հատուկ թույլտվությամբ

23:56 30.12.2024

Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները մինչև հունվարի 7-ը կշարունակեն գործել հատուկ թույլտվությամբ

Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայանները կշարունակեն օդանավ ընդունել և ուղարկել միայն քաղաքացիական ավիացիայի ոլորտում պետական ​​կարգավորող մարմնի հատուկ թույլտվությամբ մինչև 2025 թվականի հունվարի 7-ի երեկո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Դամասկոսի թռիչքային տեղեկատվական շրջանի վերահսկողական ծառայությունից։ «Դամասկոսի օդանավակայանում, ինչպես նաև Հալեպի օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցված են, բացառությամբ այն թռիչքների, որոնք իրականացվում են քաղաքացիական ավիացիայի վերահսկողության […] ...

«Խիմկին» ցանկանում է ձեռք բերել «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռին

23:52 30.12.2024

«Խիմկին» ցանկանում է ձեռք բերել «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռին

Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Խիմկին» ցանկանում է ձեռք բերել «Օրենբուրգի» կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյին, հայտնում է «Чемпионат»-ը։ Մերձմոսկովյան ակումբն այժմ տրանսֆերային արգելք ունի և չի կարող նոր ֆուտբոլիստներ գրանցել։ «Խիմկին» 21-ամյա Կովալենկոյի հետ պայմանագիր կարող է կնքել միայն այդարգելքը հանվելուց հետո։ Ալեքսանդր Կովալենկոն 2024 թ. ամռանն է «Զենիթից» 2 միլիոն եվրոյով համալրել «Օրենբուրգի» կազմը։ Նա նոր […] ...

Ասադի բանակի սպաները փախել են Լիբիա

23:48 30.12.2024

Ասադի բանակի սպաները փախել են Լիբիա

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի ղեկավարը հայտնել է, որ Ասադի բանակի զինվորները երկու «խմբով» լքել են Սիրիան։ Ենթադրվում է, որ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել, սակայն դա չի հաստատվել։ Հեռացումը տեղի է ունեցել Ասադի վարչակարգի տապալման ֆոնին, հավանաբար ապստամբների կողմից վրեժխնդրության վախի պատճառով: Ըստ դիտորդական խմբի՝ երկու ինքնաթիռ, որոնցում եղել են Ասադի բանակի սպաներ, Սիրիայի […] ...

Թուրքիայում 2025 թվականին ավելի քան 40 տոկոսով կավելացվեն հարկերն ու տուգանքները

23:44 30.12.2024

Թուրքիայում 2025 թվականին ավելի քան 40 տոկոսով կավելացվեն հարկերն ու տուգանքները

2025 թվականի հունվարի 1-ից Թուրքիայում մի շարք հարկեր, տուրքեր և տուգանքներ կավելանան ավելի քան 40 տոկոսով։ Այս մասին ասվում է ֆինանսների նախարարության՝ կառավարության Resmi Gazete տեղեկագրում հրապարակված հրամանում։ Մասնավորապես, կապի ծառայությունների հատուկ հարկը կավելանա 43,93 տոկոսով, ինչը կազդի  արտերկրում գնված բջջային հեռախոսի օրինականացման վրա։ Յուրաքանչյուր IMEI-ի գրանցման համար դուք պետք կլինի վճարեք մոտ 1,3 հազար […] ...

Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել զուգախաղի քառորդ եզրափակիչ. Հոնկոնգ

23:41 30.12.2024

Խաչանովն ու Ռուբլյովը դուրս են եկել զուգախաղի քառորդ եզրափակիչ. Հոնկոնգ

Ռուսաստանը ներկայացնող թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Հոնկոնգի ATP-250 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Խաչանովն ու Ռուբլյովը 1/8 եզրափակիչում 6-1 6-4 հաշվով հաղթել են Ջի Սուն Նամին և Չակ Լամ Քոլման Վոնին։ Մրցախաղը տևել է 53 րոպե: Նրանց հաջորդ մրցակիցը կլինի Յուկի Բհամբրի-Ալբանո Օլիվետի զույգը: ...

BACK_TO_TOP