15:23 28.12.2024
Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնել է, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։
Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։
Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչի վերաբերյալ պայմանավորվածությունը երեկ էր ձեռք բերվել, երբ ժամեր շարունակ Բաղրամյան պողոտան փակ պահելուց հետո նրանց հանդիպեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացավ կազմակերպել հանդիպում Քոչարյանի հետ։
Նրանք նաև պահանջում են ծանոթանալ քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ հունվարին ԱԺ նիստում զեկույցի ներկայացնելուց հետո կփորձեն հասկանալ, թե ինչպես կարող են իրավական հնարավորություններ ստեղծել՝ անհետ կորածների հարազատներից մի քանի հոգու հնարավորություն տալով գաղտնիության ռեժիմով մեջ ծանոթանալու դրան։
23:18 29.12.2024
Անչափահաս տղան Զովունիում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնիԱյսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ […] ...
22:56 29.12.2024
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ ԼավրովՄոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց պայմանավորվածությունները պետք է այնպիսին լինեն, որ չխախտվեն։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 19-ին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը կարգավորման վերաբերյալ։ «Մենք միշտ պատրաստ ենք եղել և մնում ենք […] ...
22:39 29.12.2024
Daily Mail-ը ներկայացրել է Պրեմիեր լիգայի լավագույն ստադիոններըDaily Mail պարբերականը ներկայացրել է իր վարկածով Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ստադիոնները։ Ցանկը գլխավորել է «Տոտենհեմ Հոթսփուր» ստադիոնը, երկրորդ տեղում հյուսիսլոնդոնյան մյուս ակումբի` «Արսենալի» տնային` «Էմիրեյթս» մարզադաշտն է։ Եռյակը եզրափակել է «Էնֆիլդ Ռոուդը» («Լիվերպուլ»)։ Պարբերականը ցանկը կազմելիս հաշվի է առել հինգ չափանիշ` ստադիոնի մթնոլորտը, ենթակառուցվածքները, էսթետիկան, պատմությունը և հյուր ակումբների երկրպագուների հարմարավետությունը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի […] ...
22:23 29.12.2024
Մարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են․ ԱվինյանՄարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր պարտքն է լինել նրանց կողքին, ովքեր առավել շատ կարիք ունեն սիրո և աջակցության։ «Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը»,- գրել է քաղաքապետը: ...
22:12 29.12.2024
Արեգակի վրա ամենահզոր՝ X դասի բռնկում է գրանցվելԲարձր՝ X դասի ամենաուժեղ բռնկում է տեղի ունեցել Արեգակի վրա դեկտեմբերի 29-ին, ՏԱՍՍ-ին հայտնել են Տիեզերական եղանակի մոնիտորինգի կենտրոնից։ «Առավոտյան ռենտգենյան տիրույթում X1.1 բռնկում է հայտնաբերվել»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը։ Մինչ այս բռնկումը, Արեգակի վրա գրանցվել է միջին և ուժեղ M դասի բռնկումների մի ամբողջ շարք: Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ […] ...
21:50 29.12.2024
Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ Արևմուտքի հրահանգով չբացեցինք երկրորդ ճակատը․ ԿոբախիձեՎրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվեցին այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի պահանջով, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ մենք 2022 թվականի փետրվարին չմտանք պատերազմի մեջ և չբացեցինք երկրորդ ճակատը», – նշել է նա։ ...