Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
0.09 oC

Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով

15:30 28.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա SU527 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ ինքնաթիռում ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով, տեղեկացրել են ավիաընկերությունից:

«Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով Դուբայ-Մոսկվա SU527 չվերթի օդանավի հրամանատարը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի դեստրուկտիվ վարքի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից։

Ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորն օդանավում կոպտորեն խախտել է վարքի կանոնները. նա սադրել է կոնֆլիկտային իրավիճակներ, սպառնացել է բորտուղեկցորդներին և անտեսել անձնակազմի դիտողությունները։ Բաքվի օդանավակայանում ուղևորը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին։

«Վառելիք լցնելուց հետո օդանավը շարունակել է իր թռիչքը դեպի նշանակման վայր»,-հավելել են «Աերոֆլոտ» ավիաընկերությունից:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ Արևմուտքի հրահանգով չբացեցինք երկրորդ ճակատը․ Կոբախիձե

21:50 29.12.2024

Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ Արևմուտքի հրահանգով չբացեցինք երկրորդ ճակատը․ Կոբախիձե

Վրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվեցին այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի պահանջով, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ մենք 2022 թվականի փետրվարին չմտանք պատերազմի մեջ և չբացեցինք երկրորդ ճակատը», – նշել է նա։   ...

Կևին Դե Բրույնեն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

21:31 29.12.2024

Կևին Դե Բրույնեն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկանում է ուժերը փորձել MLS-ում, հայտնում է TEAMtalk-ը։ 33-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ մտադիր է ամռանը տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որի կազմում հանդես են գալիս լեգենդար ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը: Դե Բրույնեի` «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 […] ...

Աֆղանստանում տները կկառուցվեն այնպես, որ կանայք տեսանելի չլինեն պատուհաններից

21:05 29.12.2024

Աֆղանստանում տները կկառուցվեն այնպես, որ կանայք տեսանելի չլինեն պատուհաններից

Աֆղանստանի Իսլամական Էմիրության Գերագույն առաջնորդը (պետության ինքնանունը ներկայիս կառավարության օրոք) Հայբաթուլլա Ախունդզադան համապատասխան հրամանագրով կարգավորել է աֆղանների տներում պատուհանների և օդանցքների նախագծումն ու կառուցումը, որպեսզի և՛ կանգնած, և՛ նստած վիճակում կանայք այնտեղից չերևան, հաղորդում է Tolo news լրատվական պորտալը։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է կիրակի օրը։ Համաձայն հրամանագրի՝ աֆղանցու տանը պատուհանները պետք է տեղադրվեն այնպես, որ […] ...

Սիրիայի նոր իշխանությունները Իրանից «ավելի դրական» դիրքորոշում էին ակնկալում

20:41 29.12.2024

Սիրիայի նոր իշխանությունները Իրանից «ավելի դրական» դիրքորոշում էին ակնկալում

Սիրիայի նոր իշխանությունները Դամասկոսում ղեկավարության փոփոխությունից հետո ավելի շատ «դրական հայտարարություններ» էին սպասում Իրանից և Թեհրանի դիրքորոշման փոփոխության հույս ունեին։ Այս մասին հայտարարել է Սիրիայում իշխանության եկած ընդդիմադիր խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան։ «Մենք Իրանից դրական հայտարարություններ էինք ակնկալում։ Սիրիական հասարակության մի լայն հատված հույս ունի, որ Իրանը դրական դեր կունենա տարածաշրջանում։ Ես հուսով եմ, որ […] ...

UFC-ի նախկին չեմպիոնը կանխատեսել է Դվալիշվիլի-Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին

20:13 29.12.2024

UFC-ի նախկին չեմպիոնը կանխատեսել է Դվալիշվիլի-Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին

UFC-ի թեթևագույն քաշային կարգում նախկին չեմպիոն Դեյվեսոն Ֆիգերեդոն կանխատեսել է Մերաբ Դվալիշվիլի – Ումար Նուրմագոմեդով մենամարտի հաղթողին։ «Ավելի շատ հակված եմ, որ կհաղթի Մերաբը։ Չնայած նա չունի հարվածի լավ տեխնիկա, կարողանում է հոգնեցնել մրցակցին ու մենամարտը տեղափոխել պարտեր։ Մյուս կողմից, Ումարը հիանալի է ավարտում մենամարտերը պառկած դիրքում, հետևաբար դա լուրջ ռիսկ է Դվալիշվիլիի համար։ Ամեն […] ...

ԱՄՆ-ն պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար․ Լավրով

19:50 29.12.2024

ԱՄՆ-ն պետք է առաջին քայլը անի Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար․ Լավրով

Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հարաբերությունների հեռանկարին, եթե ԱՄՆ-ը պատրաստ է, մենք բաց ենք Վաշինգտոնի կողմից ընդհատված քաղաքական երկխոսության վերականգնման համար», – ասել է Լավրովը։ Միաժամանակ Լավրովը նշել է, որ Վաշինգտոնը պետք է անի առաջին […] ...

BACK_TO_TOP