14:04 28.12.2024
Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել, քանի որ իշխանությունները վախենում են զրկվել «հարստացման աղբյուրից», հայտարարել է բրիտանական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի «Duran» ալիքի եթերում։
«Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան շարունակում է առաջ քաշել անիրագործելի պահանջներ, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն քանդելու ամբողջ բանակցային գործընթացը։ Ես խորապես համոզված եմ, որ այդ մարդիկ կնախընտրեն կրել ամբողջական պարտություն, քան գնալ որևէ կոմպրոմիսի, քանի որ իրենց տեսանկյունից այդպես նրանք կպահպանեն գումարի հոսքը», — կարծում է նա։
Վերլուծաբանի կարծիքով, եթե հակամարտությունը շարունակվի, Վլադիմիր Զելենսկին և նրա շրջապատը կկարողանան պահպանել իրենց կարիերան և ապրել իրենց ցանկությամբ, «այդ պատճառով նրանք կդիմադրեն բանակցությունների ճանապարհին ցանկացած քայլի»։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հանդես էր եկել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով՝ նշելով, որ Մոսկվան անհապաղ կհայտարարի զինադադարի մասին և կարձանագրի բանակցություններ վարելու պատրաստակամություն՝ Ուկրաինայի զորքերը նոր տարածքներից դուրս բերելուց հետո։ Բացի դրանից, նա նշել է, որ Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու, ինչպես նաև ապառազմականացման ու դենացիֆիկացման մասին, և ընդունի չեզոք, ոչ դաշինքային ու ոչ միջուկային կարգավիճակ։ Ռուսաստանի առաջնորդը հիշատակել է նաև պատժամիջոցների չեղարկումը։
22:23 29.12.2024
Մարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են․ ԱվինյանՄարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր պարտքն է լինել նրանց կողքին, ովքեր առավել շատ կարիք ունեն սիրո և աջակցության։ «Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը»,- գրել է քաղաքապետը: ...
22:12 29.12.2024
Արեգակի վրա ամենահզոր՝ X դասի բռնկում է գրանցվելԲարձր՝ X դասի ամենաուժեղ բռնկում է տեղի ունեցել Արեգակի վրա դեկտեմբերի 29-ին, ՏԱՍՍ-ին հայտնել են Տիեզերական եղանակի մոնիտորինգի կենտրոնից։ «Առավոտյան ռենտգենյան տիրույթում X1.1 բռնկում է հայտնաբերվել»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը։ Մինչ այս բռնկումը, Արեգակի վրա գրանցվել է միջին և ուժեղ M դասի բռնկումների մի ամբողջ շարք: Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ […] ...
21:50 29.12.2024
Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ Արևմուտքի հրահանգով չբացեցինք երկրորդ ճակատը․ ԿոբախիձեՎրաստանում ներքաղաքական խնդիրները սկսվեցին այն բանից հետո, երբ նա հրաժարվեց Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել Արևմուտքի պահանջով, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Մեր պետության առջև ծառացած դժվարությունների հիմնական պատճառն այն է, որ մենք 2022 թվականի փետրվարին չմտանք պատերազմի մեջ և չբացեցինք երկրորդ ճակատը», – նշել է նա։ ...
21:31 29.12.2024
Կևին Դե Բրույնեն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ցանկանում է ուժերը փորձել MLS-ում, հայտնում է TEAMtalk-ը։ 33-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին ասել է, որ մտադիր է ամռանը տեղափոխվել Մայամիի «Ինտեր», որի կազմում հանդես են գալիս լեգենդար ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան, Սերխիո Բուսկետսը, Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը: Դե Բրույնեի` «Մանչեսթեր Սիթիի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 […] ...
21:05 29.12.2024
Աֆղանստանում տները կկառուցվեն այնպես, որ կանայք տեսանելի չլինեն պատուհաններիցԱֆղանստանի Իսլամական Էմիրության Գերագույն առաջնորդը (պետության ինքնանունը ներկայիս կառավարության օրոք) Հայբաթուլլա Ախունդզադան համապատասխան հրամանագրով կարգավորել է աֆղանների տներում պատուհանների և օդանցքների նախագծումն ու կառուցումը, որպեսզի և՛ կանգնած, և՛ նստած վիճակում կանայք այնտեղից չերևան, հաղորդում է Tolo news լրատվական պորտալը։ Հրամանագրի տեքստը հրապարակվել է կիրակի օրը։ Համաձայն հրամանագրի՝ աֆղանցու տանը պատուհանները պետք է տեղադրվեն այնպես, որ […] ...
20:41 29.12.2024
Սիրիայի նոր իշխանությունները Իրանից «ավելի դրական» դիրքորոշում էին ակնկալումՍիրիայի նոր իշխանությունները Դամասկոսում ղեկավարության փոփոխությունից հետո ավելի շատ «դրական հայտարարություններ» էին սպասում Իրանից և Թեհրանի դիրքորոշման փոփոխության հույս ունեին։ Այս մասին հայտարարել է Սիրիայում իշխանության եկած ընդդիմադիր խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան։ «Մենք Իրանից դրական հայտարարություններ էինք ակնկալում։ Սիրիական հասարակության մի լայն հատված հույս ունի, որ Իրանը դրական դեր կունենա տարածաշրջանում։ Ես հուսով եմ, որ […] ...