11:29 28.12.2024
Հայաստանի Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների, մասնավորապես ՍՇՎ-ով և թոքաբորբով հոսպիտալացումների, շտապ օգնության կանչերի շրջանում աճ։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը։
Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների Հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը:
Ամանօրյա տոնական օրերին ստեղծվում են նպաստավոր պայմաններ, հատկապես մարդաշատ վայրերում ՍՇՎ-ների, գրիպի տարածման համար, քանի որ վարակը տարածվում է օդակաթիլային ճանապարհով։
Առողջապահությոն նախարարություն ԿՐԿԻՆ հորդորում է․
խուսափե´ք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից
եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը
մարդաշատ վայրերում գտնվելիս կրեք դիմակ
եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի’ զբաղվեք ինքնաբուժմամբ
մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար
հագնվե´ք եղանակին համանունչ,
պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ
հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները
հետևե´ք անձնական հիգիենային:
18:45 29.12.2024
ԱՄԷ-ում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել18:45 29.12.2024
ԱՄԷ-ում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԵրկու մարդ է զոհվել ԱՄԷ-ի ափերի մոտ թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով, հայտնում է WAM լրատվական գործակալությունը։ ««Ալ Ջազիրա» ավիացիոն սպորտային ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ռաս ալ-Խայմա էմիրության ափերի մոտ, օդաչուն և նրա ուղեկիցը զոհվել են», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Ինչպես նշում է WAM-ը՝ հղում անելով ԱՄԷ-ի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությանը, […] ...
18:26 29.12.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
18:12 29.12.2024
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք էԴեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […] ...
17:47 29.12.2024
Հարավային Կորեայում հայտնել են ավիավթարի հետևանքով զոհերի վերջնական թիվըԿորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, զոհվել է 179 մարդ։ Ավելի վաղ իշխանությունները ենթադրում էին, որ ինքնաթիռում գտնվողներից բոլորը զոհվել են, բացառությամբ անձնակազմի երկու ողջ մնացած անդամների, որոնք գտնվում էին պոչի հատվածում: Ինքնաթիռում եղել է 181 մարդ։ ...
17:28 29.12.2024
Էդուարդ Վարդանյանը նշել է Մախաչևի թույլ կողմերըԽառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թույլ կողմերը։ «Մախաչևը նոր տեխնիկա չունի։ Նախկինում նա ավելի բազմազան էր գործում և շատ էր տեղաշարժվում օգտագոնում։ Այժմ նա միայն կլինչի միջոցով է փորձում մրցակցին տեղափոխել պարտեր։ Սա փաստում է, որ նա չի ցանկանում շատ էներգիա ծախսել։ Մախաչևը վստահ […] ...
17:05 29.12.2024
Ալիևը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել, ընդունել ավիավթարի հարցում իր պատասխանատվությունը, պատժել մեղավորներինՌուսական կողմը պետք է պատժի մեղավորներին և փոխհատուցում վճարի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV- ին տված հարցազրույցում։ «Մենք բացահայտ ներկայացրել ենք մեր պահանջները ռուսական կողմին։ Սրանք են մեր պայմանները»,- ասել է նա։ Ալիևի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, ընդունի իր պատասխանատվությունը, պատժի մեղավորներին, […] ...