10:52 28.12.2024
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Թումանյանի, Գուգարքի, Ճամբարակի, Թալինի, Վայքի, Գորիսի, Տավուշի, Մարտունիի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արագածից տարածաշրջանում բքի և ցածր տեսանելիության պատճառով Արագածից մինչեւ Ծիլքար ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Վարդենյաց, Սարավանի լեռնանցքները և Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի, Արտաշատի, Եղեգնաձորի, Աբովյանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելությունը՝ 10-50 մետր:
Բաղրամյանի, Տաշիրի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
18:12 29.12.2024
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք էԴեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի սկզբնամաս և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Գորայք բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Թթուջուր -Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […] ...
17:47 29.12.2024
Հարավային Կորեայում հայտնել են ավիավթարի հետևանքով զոհերի վերջնական թիվըԿորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը։ Ինչպես հայտնում է Yonhap գործակալությունը, զոհվել է 179 մարդ։ Ավելի վաղ իշխանությունները ենթադրում էին, որ ինքնաթիռում գտնվողներից բոլորը զոհվել են, բացառությամբ անձնակազմի երկու ողջ մնացած անդամների, որոնք գտնվում էին պոչի հատվածում: Ինքնաթիռում եղել է 181 մարդ։ ...
17:28 29.12.2024
Էդուարդ Վարդանյանը նշել է Մախաչևի թույլ կողմերըԽառը մենամարտերի հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը նշել է UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թույլ կողմերը։ «Մախաչևը նոր տեխնիկա չունի։ Նախկինում նա ավելի բազմազան էր գործում և շատ էր տեղաշարժվում օգտագոնում։ Այժմ նա միայն կլինչի միջոցով է փորձում մրցակցին տեղափոխել պարտեր։ Սա փաստում է, որ նա չի ցանկանում շատ էներգիա ծախսել։ Մախաչևը վստահ […] ...
17:05 29.12.2024
Ալիևը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել, ընդունել ավիավթարի հարցում իր պատասխանատվությունը, պատժել մեղավորներինՌուսական կողմը պետք է պատժի մեղավորներին և փոխհատուցում վճարի դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV- ին տված հարցազրույցում։ «Մենք բացահայտ ներկայացրել ենք մեր պահանջները ռուսական կողմին։ Սրանք են մեր պայմանները»,- ասել է նա։ Ալիևի խոսքով՝ Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, ընդունի իր պատասխանատվությունը, պատժի մեղավորներին, […] ...
16:43 29.12.2024
Հարավային Կորեայում 7-օրյա սուգ է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբՀարավային Կորեայի նախագահի պաշտոնակատար և տնտեսական հարցերով փոխվարչապետ Չոյ Սանգ-Մոկը դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 4-ը ներառյալ 7-օրյա ազգային սուգ է հայտարարել Մուան քաղաքում տեղի ունեցած ավիավթարի պատճառով։ «Կառավարությունն այսօրվանից մինչև հունվարի 4-ը (ներառյալ) յոթօրյա համազգային սուգ է հայտարարել։ Եվս մեկ անգամ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կառավարությունը կանի հնարավորը՝ վթարի հետևանքները վերացնելու համար», […] ...
16:35 29.12.2024
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցելՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Կրեմլը։ «Պուտինն ու Ալիևն այսօր հեռախոսազրույցում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետ կապված տարբեր հարցեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ...