18:55 27.12.2024
Մալթայի կառավարությունը, Եվրոպայի Խորհրդում Մալթայի նախագահությամբ և ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության աջակցությամբ՝ 2025 թվականի մայիսի 27-30-ը Մալթայի Վալետա քաղաքում հյուրընկալելու է Եվրոպական երիտասարդական աշխատանքի 4-րդ կոնվենցիան (EYWC):
Միջոցառմանը կարող են մասնակցել՝
Միջոցառման մասնակցության բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի հունվարի 10-ը՝ հետևյալ հղմամբ՝ https://tinyurl.com/zdbmdv2r:
Հաշվի կառնվեն նաև՝
Երիտասարդական աշխատանքի եվրոպական կոնվենցիաները (EYWCs) կանոնավոր և նշանակալից ֆորումներ են (անցկացվում են հինգ տարին մեկ՝ սկսած 2010 թ. -ից)՝ նախատեսված հիմնականում երիտասարդական աշխատանքի պրակտիկ գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային այլ կարևոր դերակատարների ներգրավմամբ, ինչպիսիք են՝ քաղաքականություն մշակողները, հետազոտողները, կամավոր երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդական ծառայությունները: Ֆորումների նպատակն է խթանել երիտասարդների աշխատանքի զարգացումը և բացահայտել ուղղություններ՝ հետագայում պրակտիկ երիտասարդական աշխատանքին աջակցելու և երիտասարդական աշխատանքի դերն ամրապնդելու համար:
Երիտասարդական աշխատանքի եվրոպական IV կոնվենցիայի աշխատանքները նախատեսված են ամփոփելու նախորդ երեք կոնվենցիաների արդյունքները:
Ծրագրերն ու գործունեությունն իրականացվում են ԵՄ-Եվրոպայի խորհուրդ երիտասարդական գործընկերության կողմից՝ ԵՄ երիտասարդության ռազմավարության 2019-2027 թթ. «Ներգրավել, միացնել, հզորացնել», Եվրոպայի խորհրդի «Երիտասարդության ոլորտի ռազմավարություն 2030», Եվրոպական երիտասարդական աշխատանքի օրակարգի շրջանակում:
Մասնավորապես կոնվենցիան ձգտում է ձևավորել և առաջ մղել Եվրոպական երիտասարդական աշխատանքի օրակարգը (EYWA) և ապահովել ինչպես համաչափություն, այնպես էլ շարունակականություն երիտասարդական աշխատանքի քաղաքականության մշակման և իրականացման, ճանաչման և որակի պրակտիկայի խթանման գործում:
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.04.2025
Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:55 08.04.2025
Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...
23:49 08.04.2025
Երթևեկության անվտանգությունը՝ առաջնահերթություն․ Երևանում և մարզերում պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայությունՀասարակական կարգի պահպանության, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխման ու բացահայտման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման առումով առանցքային նշանակություն ունեն ուժեղացված ծառայությունները։ Այս նպատակով էլ ապրիլի 4-ին, 5-ին և 6-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Արդյունքում, մայրաքաղաքում պարեկներն արձանագրել են 559 իրավախախտում, որոնցից 19՝ տրանսպորտայի միջոցը ոչ սթափ, 52-ը՝ առանց […] ...
23:42 08.04.2025
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավnրներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ ...