17:18 27.12.2024
Դեկտեմբերի 22-ին Ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Լուսակն գյուղի 50-ամյա բնակիչը հայտնել էր թե, վարչական տարածքում գտնվող գոմի դուռը կոտրելու միջոցով գողացել են խոշոր եղջերավոր անասուններ: Հաղորդումը փոխանցվել էր Համայնքային ոստիկանության Թալինի բաժին:
Մեկնած ոստիկաններին ահազանգողը հայտնել է, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 17.10-ից մինչև 18.15-ն ընկած ժամանակահատվածում, Լուսակն գյուղի վարչական տարածքում գտնվող գոմի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով գողացել են իրեն վստահված 45 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից 17-ը: Քրեական ոստիկանության Արագագածոտնի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Թալինի և Արմավիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի արդյունքում դեկտեմբերի 26-ի գիշերը, Արմավիրի մարզի Լուկաշին բնակավայրի վարչական տարածքի հանդամասում հայտնաբերվել են խոշոր եղջերավոր անասուններից 7-ը, իսկ առավոտյան Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի արոտավայրում` մնացած 10-ը:
Պարզվել է, որ իրականում գողություն տեղի չի ունեցել: Անասնապահը, ում վստահված էր գոմում գտնվող անասունների պահպանությունը, դեկտեմբերի 22-ին մոտ մեկ ժամ բացակայել է` անասուններին թողնելով առանց հսկողության, իսկ երբ վերադարձել ու նկատել է անասունների բացակայությունը` գողության պատրանք ստեղծելու նպատակով կոտրել է գոմի դռան կախովի փականը և տարածքը լուսավորող լամպերը, տեղյակ պահել գոմի տիրոջը և անասնատերերին, հետո ոստիկանությունում ներկայացրել իրականությանը չհամապատասխանող հաղորդում: Թալինի քննչական բաժնում նա տվել է խոստովանական ցուցմունք:
00:00 29.12.2024
Ակտաուի մերձակայքում ավիավթարի հետևանքով զոհված չեչնիայի բնակիչների մարմինները հանձնվել են նրանց ընտանիքներինՉեչնիայի երկու բնակիչների՝ Արբի Ուբաեւի և Զաիրա Ացաևայի մարմինները, ովքեր զոհվել են Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հանձնվել են նրանց ընտանիքներին։ Այդ մասին հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է իր Telegram ալիքում։ Նրա խոսքով՝ այժմ հարազատները դիերը տուն են տանում՝ հուղարկավորելու։ «Զոհվածների ընտանիքները կստանան լրացուցիչ ֆինանսական օգնություն ROF-ից»,- ընդգծել է Կադիրովը։ ...
23:52 28.12.2024
Al Masirah. ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարձակվել են Եմենի Հաջա նահանգի վրաԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենի Հաջա նահանգի տարածքին, որը վերահսկում է ապստամբ հութի շարժումը՝ Անսար Ալլահը։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ կոալիցիոն ուժերն առնվազն երկու հարված են հասցրել Միդի շրջանի Բուհեյս գյուղին, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Գործադուլի հետևանքների, այդ թվում՝ հնարավոր զոհերի և […] ...
23:42 28.12.2024
Ուկրաինան բողոք է ներկայացրել ԵՄ-ին՝ Սլովակիայի սպառնալիքների պատճառովՈւկրաինան դիմել է ԵՄ-ին և էներգետիկ համայնքին՝ գազի տարանցման դադարեցման հետ կապված հնարավոր պատասխան միջոցների մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի խոսքերից հետո, ասել է էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն, նրա խոսքերը մեջբերում է երկրի էներգետիկայի նախարարությունը Telegram ալիքում։ «Ինչ վերաբերում է Սլովակիայի ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ նրանք մտադիր են դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինա՝ ի պատասխան […] ...
23:30 28.12.2024
Զուրաբիշվիլին նոր նախագահի երդմնակալությունից առաջ գիշերելու է նստավայրումՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ իր իրավահաջորդ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության նախօրեին գիշերելու է նստավայրում, որը մտադիր չէ լքել։ «Ողջունում եմ ձեզ Օրբելիանիի պալատից, ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերելու եմ այստեղ»,-ասել է Զուրաբիշվիլին իր տեսաուղերձում։ Նա կոչ է արել իր կողմնակիցներին դեկտեմբերի 29-ին գալ նստավայր, որտեղ կհայտարարի այդ և հետագա օրերի ծրագրերը։ ...
23:18 28.12.2024
Կատարի վարչապետը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է Գազայում հրադադարի հեռանկարներըԿատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ՝ Պաղեստինի շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ։ Այս մասին X-ում հայտնել են Կատարի ԱԳՆ-ից։ Նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են «Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաև դիտարկել են հնարավոր ուղիները՝ հստակ և […] ...
23:08 28.12.2024
Մոսկվայի ԱԳՆ-ը անհանգստացած է աֆղանական-պակիստանյան սահմանի սրացումներովՄոսկվան անհանգստացած է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին լարվածությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մոսկվան անհանգստացած է պակիստանա-աֆղանական սահմանին լարվածության աճով, որտեղ կրակահերթերի հետևանքով զոհվում են ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք»,- ասվում է գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Անցած երեքշաբթի Պակիստանը օդային հարվածներ է հասցրել Աֆղանստանի Պակտիկա նահանգի Բարմալ թաղամասին, ինչի հետևանքով […] ...