Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին

14:04 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա համագործակցությունը։

Անդրադարձ է եղել իրավական օգնության հարցում ՀՀ-ի և ՌԴ-ի փոխգործակցությանը։ Դեսպանը գոհունակություն է հայտնել առկա համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով իր լիազորության շրջանակում նպաստել իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանը:

Անդրադարձ է եղել երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 28.12.2024

SHANTNEWS

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հիվանդանոցի մոտ կալանավորել է ավելի քան 240 արմատականների

21:54 28.12.2024

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հիվանդանոցի մոտ կալանավորել է ավելի քան 240 արմատականների

Գազայի հատվածում գործողության ընթացքում իսրայելցի զինվորականները տարբեր խմբավորումների, այդ թվում՝ արմատական ​​ՀԱՄԱՍ և Իսլամական ջիհադ շարժումների ավելի քան 240 պաղեստինցի արմատականների են ձերբակալել: Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տվյալներով՝ ձերբակալություններն իրականացվել են անկլավի հյուսիսում գտնվող Ջեբալիյա փախստականների ճամբարի տարածքում գտնվող Քամալ Ադվան հիվանդանոցի տարածքում նպատակաուղղված գրոհի ժամանակ։ Զինվորականների խոսքով՝ հիվանդանոցային համալիրն օգտագործվել […] ...

Հութիները պնդում են, որ Եմենի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

21:44 28.12.2024

Հութիները պնդում են, որ Եմենի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը շաբաթ օրը հայտարարել է, որ Եմենի Ալ-Բայդա նահանգի երկնքում հրթիռով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը: «Եմենի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, երբ այն հակառակորդի առաքելությունն էր իրականացնում Ալ-Բայդա նահանգի երկնքում արտադրվել է «երկիր-օդ» հրթիռ», – ասել է […] ...

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Թուրքիայի և Սիրիայի դեմ ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարը

21:32 28.12.2024

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Թուրքիայի և Սիրիայի դեմ ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, որը վտանգ է ներկայացնում Սիրիայի և Թուրքիայի համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի՝ բանակցությունների արդյունքներով գրավոր հայտարարության մեջ։ «Բլինքենն ընդգծել է Սիրիայի գլխավորությամբ և Սիրիայի կողմից վերահսկվող քաղաքական գործընթացին աջակցելու անհրաժեշտությունը, որը հարգում է մարդու […] ...

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտերի մասին

21:20 28.12.2024

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտերի մասին

Ariana News-ը հաղորդել է Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտերի մասին: «Մի քանի կետեր, այդ թվում՝ հանցավոր տարրերի և նրանց աջակիցների կենտրոններն ու թաքստոցները, որտեղից հարձակումներ են կազմակերպվել Աֆղանստանում, հարձակման են ենթարկվել ի պատասխան երկրի հարավ-արևելքից»,-ասվում է ՊՆ-ի հայտարարության մեջ: Ըստ աղբյուրների՝ բախումների ժամանակ օգտագործվել են թեթև և ծանր զինատեսակներ, պնդում է Ariana News-ը։ Դեկտեմբերի 24-ին […] ...

Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ

21:10 28.12.2024

Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ ենթակա ծառայությունների Արարատի մարզի ստորաբաժանումներ

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարն ու նախարարության ղեկավար կազմը։ ՆԳՆ ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում աշխատանքի արդյունքները, տարածքների օպերատիվ իրավիճակը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Քննարկվել են տարբեր հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումների, տեխնածին աղետների կանխարգելման, […] ...

BACK_TO_TOP