12:58 27.12.2024
Հայաստանի Հանրապետությունը կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար. ծրագիրը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։
Այն հնարավորություն կտա նպաստել Հայաստանում զբաղվածության ոլորտի հիմնախնդիրների հասցեագրմանն ու բարելավմանը` հանգեցնելով այնպիսի կարևորագույն արդյունքների, ինչպիսիք են՝ մարդկային կապիտալի զարգացումը, տնտեսական կայուն և ներառական աճը, տարածքային համաչափ զարգացումն ու աղքատության մակարդակի նվազումը, կյանքի որակի բարձրացումը, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատումը:
Փաստաթղթով նախատեսված է առանձին թիրախային խմբերի համար իրականացնել 103 միջոցառում, որոնք միտված են մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորմանն ու բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին։
Ըստ այդմ, Հայաստանի զբաղվածության 2025-2031թթ. ռազմավարական ծրագրի նպատակները հետևյալ կետերի շուրջ են՝
• մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ,
• 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով,
• կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով` մասնավորապես թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը,
• ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով,
• զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:
21:02 28.12.2024
Լիբանանը 70 սիրիացի զինվոր է հանձնել սիրիական նոր իշխանություններին․ ԶԼՄԼիբանանի կառավարությունը Սիրիայի նոր իշխանություններին է հանձնել 70 սիրիացի զինվորական, ովքեր փախել են նախկին նախագահ Բաշար ալ Ասադի հրաժարականից հետո, հայտնում է սիրիական Al Watan թերթը։ «Լիբանանի կառավարությունը ռազմական վարչակազմին է հանձնել 70 զինվորական, որոնք Լիբանան են փախել նախորդ ռեժիմի տապալումից հետո»,-գրում է թերթը: Ավելի վաղ Լիբանանի ԱԳ նախարար Աբդուլլահ Բու Հաբիբը Սիրիայի իր գործընկեր […] ...
20:50 28.12.2024
Տոկաևը և Պուտինը նշել են ինքնաթիռի կործանման թափանցիկ հետաքննության կարևորությունըՂազախստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում ընդգծել են Ակտաու օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիավթարի թափանցիկ հետաքննության կարևորությունը, որով կործանվել էր ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահներն ընդգծել են համապարփակ և թափանցիկ հետաքննության ապահովման կարևորությունը՝ որպես շարունակական քննչական գործողությունների մի մաս»,-ասված է հայտարարության մեջ։ Նախագահները նաև […] ...
20:40 28.12.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
20:32 28.12.2024
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ակտաուում ավիավթարի հետ կապված իրավիճակըՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Ակտաուի մոտ մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված իրավիճակը և ընդգծել միջադեպի բոլոր պատճառները պարզելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։ Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, նախարարների զրույցը տեղի է ունեցել երկու երկրների նախագահների շաբաթօրյա զրույցից հետո։ «Հաստատելով նախագահների պայմանավորվածությունները այս […] ...
20:20 28.12.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են […] ...
20:09 28.12.2024
Մեկ օր՝ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ․ ՊՆՀՀ ՊՆ-ն ներկայացրել է տեսանյութ, որը պատմում է բարձրաստիճան զինվորականի՝ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ անցկացրած մեկ օրվա մասին։ ...