Կանադայի ԱԳՆ և ֆինանսների նախարարության ղեկավարները կմեկնեն ԱՄՆ՝ Թրամփի վարչակազմի հետ խորհրդակցելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+4.09 oC

Կանադայի ԱԳՆ և ֆինանսների նախարարության ղեկավարները կմեկնեն ԱՄՆ՝ Թրամփի վարչակազմի հետ խորհրդակցելու

08:10 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին և ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը ուրբաթ օրը կժամանեն ԱՄՆ՝ հանդիպելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հինգշաբթի հայտնել է CTV հեռուստաալիքը։

Հղում անելով ֆինանսների նախարարության ղեկավարի հաղորդակցության գծով տնօրեն Ժան-Սեբաստիեն Կոմոին՝ հեռուստաալիքը պարզաբանել է, որ Ժոլին և Լեբլանը մտադիր են շարունակել խորհրդակցությունները այն հարցերի շուրջ, որոնք վարչապետ Ջասթին Թրյուդոն նոյեմբերին Թրամփի հետ քննարկել է նրա նստավայրում։

Fox News-ի փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը Թրամփը Թրյուդոյին ասել է, որ ներմուծման մաքսատուրքեր է սահմանելու Կանադայից ապրանքների վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովն ասել է, թե ինչպիսին կլինի գալիք տարին

15:58 28.12.2024

Պեսկովն ասել է, թե ինչպիսին կլինի գալիք տարին

Հաջորդ տարում աշխարհում իրադարձությունների զարգացումը առանձնակի հանգստություն չի խոստանում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ցանկանում եմ բոլորին շնորհավորել Ամանորի կապակցությամբ։ Իհարկե, մաղթում եմ, որ այն ավելի լավը լինի, քան անցնող տարին, ավելի հանգիստ։ Թեև, իհարկե, իրադարձությունների զարգացումը աշխարհում առանձնակի հանգստություն չի խոստանում», — ասել է Պեսկովը լրագրողներին։ ...

Պուտինը ստորագրել է օրենք, որը խստացնում է պատիժը զինված ապստամբության համար

15:53 28.12.2024

Պուտինը ստորագրել է օրենք, որը խստացնում է պատիժը զինված ապստամբության համար

Զինված ապստամբություն կազմակերպելու պատասխանատվությունը Ռուսաստանում գնալով խստացվում է, նման արարքի նվազգույն սահմանը կլինի 15-ից 20 տարվա ազատազրկում։ Համապատասխան օրենքը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Նախկինում զինված ապստամբություն կազմակերպելու կամ դրան ակտիվ մասնակցելու համար պատասխանատվությունը պատժվում էր ազատազրկմամբ՝ 12-ից 20 տարի ժամկետով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ։ […] ...

Ռոնալդուն ճանաչվել է Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստ. Globe Soccer Awards

15:46 28.12.2024

Ռոնալդուն ճանաչվել է Մերձավոր Արևելքի լավագույն ֆուտբոլիստ. Globe Soccer Awards

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում անցկացված Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Մերձավոր Արևելքի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Սալեմ Ալ-Դոսարին (երկուսն էլ՝ «Ալ Հիլյալ»), Ռիյադ Մահրեզը («Ալ Ահլի») և Սուֆիան Ռայիմին («Ալ Աին»): 39-ամյա Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ ստանում է այս մրցանակը: ...

Ղրիմում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել

15:40 28.12.2024

Ղրիմում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվել

Ղրիմում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ՝ նավթամթերքի արտահոսքի հետևանքները վերացնելու նպատակով, որն առաջացել է Կերչի նեղուցում լցանավերի վթարից հետո։ Համապատասխան հրամանը ստորագրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը: Այն հրապարակվել է Կրիմի կառավարության կայքում։ «2024 թվականի դեկտեմբերի 27-ին Ղրիմի Հանրապետության արտակարգ իրավիճակների կանխարգելման, վերացման և հրդեհային անվտանգության ապահովման հանձնաժողովի նիստի արձանագրությամբ, որը կապված է 2024 թ.-ի […] ...

Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է․ ՔՈԳՎ բացահայտումը

15:35 28.12.2024

Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է․ ՔՈԳՎ բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություն է ստացվել մաքսանենգ ճանապարհով Իրանից մոտ 13 կգ մարիխուանա Հայաստանով Վրաստան տեղափոխելու մասին: Տեղեկությունն անմիջապես փոխանցվել է քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Նախաձեռնվել է […] ...

Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով

15:30 28.12.2024

Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով

«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա SU527 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ ինքնաթիռում ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով, տեղեկացրել են ավիաընկերությունից: «Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով Դուբայ-Մոսկվա SU527 չվերթի օդանավի հրամանատարը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի դեստրուկտիվ վարքի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից։ Ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորն օդանավում կոպտորեն խախտել է վարքի […] ...

BACK_TO_TOP