Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+4.09 oC

Հյուսիսային Կորեայի հարյուրամյա բնակչուհին «տոնական սեղան» է նվեր ստացել Կիմ Չեն Ընից

10:00 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ Հյուսիսային Կորեայի բնակչուհի Օհ Գում Սունը նվեր է ստացել «տոնական սեղան», որն իրեն ուղարկել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):

Կինը ապրում է Հարավային Համգյոն նահանգի Գեումյա շրջանի Չոին գյուղում։

«Շրջկուսակցական կոմիտեի ղեկավարները և համագյուղացիները շնորհավորել են կնոջը և իրենց ուրախությունը կիսել նրա ընտանիքի անդամների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ուղերձի կորեերեն տարբերակում պարզաբանվում է, որ խոսքը «տոնական սեղանի» մասին է, այսինքն՝ այն ապրանքների, որոնք ԿԺԴՀ առաջնորդն ուղարկել է կնոջը՝ խնջույք կազմակերպելու համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցած ողբերգական վթարից

17:50 28.12.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցած ողբերգական վթարից

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «VAZ» (վարորդ՝ […] ...

Այս տարի Արմավիրի մարզում նորոգվել է 55 կմ ճանապարհ

17:46 28.12.2024

Այս տարի Արմավիրի մարզում նորոգվել է 55 կմ ճանապարհ

2024թ. Արմավիրի մարզում միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման համար պետական բյուջեից ավելի քան 4.6 միլիարդ դրամ է հատկացվել, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Մարզում այս տարի ավարտին են հասցրել նաև նախորդներից որոշ փոխանցիկ ծրագրեր: Ընդհանուր առմամբ, նորոգվել է 55 կմ ճանապարհ։ ...

Բեռլինի «Ունիոնը» մնաց առանց գլխավոր մարզչի

17:40 28.12.2024

Բեռլինի «Ունիոնը» մնաց առանց գլխավոր մարզչի

Բեռլինի «Ունիոնը» հայտարարել է դանիացի մասնագետ Բո Սվենսոնին հեռացնելու մասին։ Սվենսոնի հետ միասին հեռացվել է ամբողջ մարզչական շտաբը։ Գերմանիայի Բունդեսլիգայի 15 տուրից հետո «Ունիոնը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղը։ Առաջնության վերջին 8 հանդիպումներում «Ունիոնը» հաղթանակ չունի։ ...

Վրաստանի նախագահը Թբիլիսիում ցուցարարների հետ մարդկային շղթա է կազմել

17:35 28.12.2024

Վրաստանի նախագահը Թբիլիսիում ցուցարարների հետ մարդկային շղթա է կազմել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է դեկտեմբերի 29-ին, մարդկային շղթա է կազմել Թբիլիսիում կառավարության դեմ ցուցարարների հետ։ Բողոքի ակցիան հեռարձակվում է տեղական հեռուստաալիքներով։ Զուրաբիշվիլին իր վարչակազմի անդամների հետ գնացել է Սաարբրյուկենի հրապարակում գտնվող կամուրջ և կանգնել ցուցարարների կողքին։ Նա լրագրողներին ոչ մի մեկնաբանություն չտվեց։ Արդեն մի քանի ժամ է, ինչ Թբիլիսիում հերթական […] ...

Ռուբեն Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան

17:27 28.12.2024

Ռուբեն Վարդանյանի գործն ուղարկվել է դատարան

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դատարան է փոխանցել Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված գործի նյութերը։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Նախաքննության ավարտի մասին ծանուցվել է ամբաստանյալ Ռուբեն Վարդանյանը և քրեական գործի մյուս մասնակիցները, որոնց հասանելի են եղել քրեական գործի բոլոր նյութերը՝ իրեղեն ապացույցներ, փաստաթղթեր, փորձաքննություններ և այլ նյութեր։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է։ ԱՀ գլխավոր դատախազի կողմից […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

17:20 28.12.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի մարզում, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Ծիլքար գյուղում, […] ...

BACK_TO_TOP