Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին Ամանորի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+4.09 oC

Պուտինը շնորհավորել է Կիմ Չեն Ընին Ամանորի կապակցությամբ

08:22 27.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 17-ին շնորհավորական նամակ է հղել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ գալիք Ամանորի կապակցությամբ, որտեղ վստահություն է հայտնել, որ 2025 թվականին Ռուսաստանի Դաշնությունը և ԿԺԴՀ-ն կշարունակեն համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն ջանքերը՝ հակազդելու ժամանակակից սպառնալիքներին և մարտահրավերներին, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը (KCNA):

«Խնդրում եմ ընդունեք իմ ամենաանկեղծ շնորհավորանքները Ամանորի կապակցությամբ։ Հունիսին Փհենյանում կայացած մեր հանդիպումը ռուս-կորեական հարաբերությունները բարձրացրեց նոր որակական մակարդակի վրա»,-ասվում է շնորհավորանքում:

Պուտինը նշել է, որ այս հանդիպումից հետո ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը» պայմաններ է ստեղծել երկու երկրների միջև բոլոր առանցքային ոլորտներում փոխշահավետ երկկողմ համագործակցության «էական ընդլայնման» համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով

15:30 28.12.2024

Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում՝ ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով

«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ-Մոսկվա SU527 չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում՝ ինքնաթիռում ուղևորի խուլիգանական պահվածքի պատճառով, տեղեկացրել են ավիաընկերությունից: «Թռիչքի անվտանգության ապահովման նպատակով Դուբայ-Մոսկվա SU527 չվերթի օդանավի հրամանատարը դեկտեմբերի 28-ին որոշում է կայացրել հարկադրված վայրէջք կատարել Բաքվի օդանավակայանում՝ ուղևորի դեստրուկտիվ վարքի պատճառով»,-հայտնել են ավիաընկերությունից։ Ալկոհոլային հարբածության նշաններով ուղևորն օդանավում կոպտորեն խախտել է վարքի […] ...

Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

15:23 28.12.2024

Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան

Անհետ կորածների հարազատների հետ Ազգային ժողովում 2 ժամ տևած հանդիպումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» հայտնել է, որ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ։ Նրա փոխանցմամբ՝ կհրավիրվեն համապատասխան գերատեսչություններից իրավասու պաշտոնյաներ, և անհետ կորածների հարազատներին հուզող հարցերը կդառնան քննարկման առարկան։ Անհետ կորածների հարազատները խորհրդարանում հանդիպման էին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի […] ...

Տոկաևը կոչ է արել թույլ չտալ Ակտաուի մոտ ավիավթարի մասին կեղծիքներ և սադրանքներ

15:18 28.12.2024

Տոկաևը կոչ է արել թույլ չտալ Ակտաուի մոտ ավիավթարի մասին կեղծիքներ և սադրանքներ

Կարևոր է կանխել Ղազախստանի «Ակտաու» օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վերաբերյալ կեղծիքների և սադրանքների տարածումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արտակարգ իրավիճակին նվիրված հանդիպմանը։ «Նախագահը նշել է տեղեկատվական սադրանքների և կեղծիքների կանխարգելման կարևորությունը»,- հանդիպումից հետո հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։   ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

15:14 28.12.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները և Ստեփանավան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Ապարանի տարածաշրջանում, Ծիլքար գյուղում, Վարդենյաց լեռնանցքում, Ջերմուկ, […] ...

ՌԴ-ում արգելել են դպրոց ընդունել ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին

15:10 28.12.2024

ՌԴ-ում արգելել են դպրոց ընդունել ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով արգելվում է դպրոցներ ընդունել միգրանտ երեխաներին, եթե նրանք չեն տիրապետում ռուսերեն լեզվին։ Համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակվել է։ Այժմ օտարերկրյա քաղաքացիները կարող են ընդունվել հիմնական հանրակրթական հաստատություն՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու օրինականությունը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ։ Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է նաև հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստ, որը բավարար […] ...

Բելինգեմը՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

15:04 28.12.2024

Բելինգեմը՝ Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը: Դեկտեմբերի լավագույնի կոչման համար քվեարկության արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Անտուան Գրիզմանին («Աթլետիկո»), Ռաֆինյային («Բարսելոնա»), Օյան Սանսեթին («Աթլետիկ») և Սանդրո Ռամիրեսին («Լաս Պալմաս»): Բելինգեմը դեկտեմբերի ընթացքում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ […] ...

BACK_TO_TOP