21:24 26.12.2024
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ՆԱՏՕ-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել ծովային ենթակառուցվածքները պաշտպանելու համար՝ Բալթիկ ծովում սուզանավային մալուխների վնասման հետ կապված միջադեպերից հետո:
Չորեքշաբթի օրը Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 էլեկտրահաղորդման գիծը խափանվել է, հաղորդում է ֆիննական Fingrid էլեկտրացանցային ընկերությունը: Անսարքության պատճառն անհայտ է։ Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք հետաքննում են, թե արդյոք արտասահմանյան բեռնատար նավը ներգրավված է հոսանքի մալուխի կտրման մեջ: Ըստ Ֆինգրիդի՝ անջատման պահին մալուխի մոտ երկու նավ է եղել։
«Ծովային ենթակառուցվածքների պաշտպանությունը պետք է բարձրացվի ինչպես ՆԱՏՕ-ի մակարդակով, այնպես էլ երկկողմ՝ որպես Բալթիկ ծովում համագործակցության առանցքային առաջնահերթություն»,- գրել է Նաուսեդան սոցիալական ցանցերում։
Լիտվայի նախագահի խոսքով՝ Բալթյան երկրներում մալուխների խզման դեպքերն «այլևս պատահականություն չեն թվում»։
«Բալթիկ ծովում ստորջրյա միջադեպերի աճող թիվը, որոնք ազդում են կարևոր ենթակառուցվածքների վրա, պետք է ծառայեն որպես խիստ և հրատապ նախազգուշացում ինչպես ՆԱՏՕ-ին, այնպես էլ ԵՄ-ին։ Պետք է ներգրավվեն ՆԱՏՕ-ի, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ձևաչափերի շրջանակներում բոլոր մեխանիզմները: Անհրաժեշտ է նաև քննարկել ծանծաղ ծովերում նավարկության նորացված կանոնները»,-գրել է Բուդրիսը սոցցանցում։
Նա հավելել է, որ Լիտվան կապի մեջ է Էստոնիայի և Ֆինլանդիայի գործընկերների հետ՝ կապված EstLink2 մալուխի միջադեպի հետ և պատրաստ է աջակցել հետաքննությանը։
Ներկայումս Էստոնիայի և Ֆինլանդիայի միջև կա երկու էլեկտրական միացում․ 350 ՄՎտ հզորությամբ EstLink 1-ը գործարկվել է 2006 թվականին, իսկ 650 ՄՎտ հզորությամբ EstLink 2-ը՝ 2014 թվականին։ EstLink 2-ը բաղկացած է փոխարկիչ կայաններից Էստոնիայում և Ֆինլանդիայում և ավելի քան 170 կիլոմետր DC գծերից, որոնցից մոտավորապես 145 կիլոմետրը գտնվում է ջրի տակ:
Ֆիննական Cinia Oy օպերատորը նոյեմբերի 18-ին հայտնել է, որ Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև C-Lion1 ստորջրյա հեռահաղորդակցման մալուխը վնասվել է և չի աշխատում: Ավելի ուշ լիտվական և շվեդական լրատվամիջոցները հայտնել են, որ վնասվել է նաև Շվեդիայի և Լիտվայի միջև ստորջրյա հաղորդակցության մալուխը, և Շվեդիայի իշխանությունները հետաքննություն են իրականացնում։ Ֆինլանդիայի կենտրոնական քրեական ոստիկանությունը հետաքննում է C-Lion1 մալուխի խզումը: Շվեդիայի դատախազությունը նախաքննություն է սկսել վնասի վերաբերյալ՝ այն որակելով որպես դիվերսիա։
20:38 14.01.2025
Արդարադատության նախարարն ամփոփել է 2024թ.-ը«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, իսկ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման առումով». այս մասին այսօր ասել է Արդարադատության նախարարն՝ իր ամփոփիչ ասուլիսին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
20:22 14.01.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա ՍինհայինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Զրուցակիցները ողջունել են երկկողմ հարաբերությունների համակողմանի խորացման ու զարգացման ընթացիկ դինամիկան և արձանագրել, որ առկա ներուժն անհրաժեշտ է լավագույնս իրացնել և Հայաստանի ու Հնդկաստանի միջև բարեկամությունը որակապես նոր մակարդակի բարձրացնել: Հանդիպման ընթացքում արծարծվել են փոխգործակցության ընդլայնման, կրթության, մշակույթի […] ...
20:18 14.01.2025
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի «Վանում»Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երրորդ դարպասապահ Արսեն Բեգլարյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից» և ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել Չարենցավանի «Վան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 31-ամյա Բեգլարյանը հանդես է եկել նաև «Միկա», «Գանձասար», «Ալաշկերտ», «Ուրարտու», բելառուսական «Դնեպրո» Մոգիլյով, լատվիական «Լիեպայա» ակումբներում։ Բեգլարյանը 16 խաղում պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: ...
20:12 14.01.2025
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
20:05 14.01.2025
Միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում կձևավորվի միասնական օպերատիվ կառավարման կենտրոնԱրտակարգ իրավիճակներում քաղաքացիների ահազանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների նոր մոտեցում ձևավորելու նպատակով 2026 թվականին նախատեսվում է ստեղծել հանրապետական օպերատիվ կառավարման միասնական կենտրոն՝ 112 համարով, որի գործարկմամբ կդադարեցվի 911, 102 և 103 հեռախոսահամարների սպասարկումը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։ «Ներքին գործերի նախարարությունը նշված կոնցեպտը իրականացնելու նպատակով համագործակցում է Համաշխարհային բանկի հետ, որի շրջանակներում ներգրավված […] ...