Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Միասնական տոմսային համակարգի լրաժեք գործելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն առանց տոմսի երթևեկողներին

19:30 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երբ Երևանի քաղաքապետարանը վստահ լինի, որ միասնական տոմսային համակարգն իրապես գործում է, քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար կայցելեն ավտոբուսներ և կտուգանեն, օրինակ, առանց տոմսի երթևեկող կամ իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով համակարգի վերաբերյալ հարցերին:

Ավինյանն ընդգծել է՝ յուրաքանչյուր տեխնոլոգիական և վարվելակերպի փոփոխություն որոշակի ժամանակ է պահանջում:

«Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ բոլոր համակարգերը մաքսիմալ արդյունավետ սկսեն գործել, և այն խնդիրները, որոնք դեռևս համակարգում առկա են, նույնպես վերացված լինեն: Ինչ-որ մի փուլում, երբ մենք վստահ լինենք, որ համակարգերն իրապես գործում են, բոլոր արտոնյալ խմբերն իրապես ունեն հասանելիություն իրենց արտոնություններին, բոլոր միջոցները, որոնք հայտարարել ենք՝ My Fare քարտը, բանկային քարտերը, Telcell համակարգը, նորմալ գործում են, այդ ժամանակից մեր հասարակական կարգի պահպանման ծառայության աշխատակիցները պարբերաբար արդեն այցելելու են ավտոբուսներ: Եվ օրինակ առանց տոմսի երթևեկող և իրենց չպատկանող արտոնյալ տոմսով երթևեկող անձանց տուգանելու են»,-ասել է Ավինյանը:

Ըստ Ավինյանի՝ սակայն մինչև այդ աշխատանքներ կան կատարելու:

«Մենք պետք է նվազագույնը վստահ լինենք, որ մեր առաջարկած վճարման մեթոդներն աշխատում են»,-հավելել  քաղաքապետը:

Երևանի ավագանին ընդունել է որոշում, որով հանրային տրանսպորտից օգտվող որոշ խմբերի համար սահմանվել են արտոնություններ: Մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը կլինի անվճար, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20 տոկոս մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, կենսաթոշակառուների համար կլինի 30 տոկոս զեղչ, ուսանողների համար՝ անկախ հաշվառման վայրից, կլինի 15 տոկոս զեղչ, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ ուսանողների համար՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց առաջին կամ երկրորդ խմբի ներկայացուցիչների համար ևս կլինի անվճար, պետական խնամքի կենտրոններում՝ ծերանոցներում կամ մանկատներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուների համար, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից, այսինքն՝ «Փարոս»-ի շահառու են, կլինի 20 տոկոս զեղչ։ Նախկին ԽՍՀՄ հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, սոցիալիստական աշխատանքի հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար ևս հանրային տրանսպորտով երթևեկելը կլինի անվճար։  Բազմազավակ ընտանիքների ծնողների,  այսինքն՝ չորս և ավելի երեխաներ ունեցողների համար  նույնպես տրանսպորտը  կլինի անվճար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել

00:00 28.12.2024

Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը կրկին հարձակման է ենթարկվել

Եմենի մայրաքաղաք Սանայում ուրբաթ օրը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել միջազգային օդանավակայանը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ Հարվածներից հետո, ըստ լրատվամիջոցների, մի քանի պայթյուն է որոտացել Սանայում։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի տվյալներով՝ Սանայի վրա օդային հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Ըստ հեռուստաալիքի՝ հարձակման թիրախը եղել է քաղաքի արևմուտքում գտնվող Մայն վարչական շրջանը։ […] ...

Գուկեշն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բայց աշխարհի լավագույն շախմատիստը ես եմ. Կարլսեն

23:56 27.12.2024

Գուկեշն արժանի է ամենաբարձր գնահատանքի, բայց աշխարհի լավագույն շախմատիստը ես եմ. Կարլսեն

Նորվեգացի նախկին աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ ինքը ոչ թե հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուին, այլ իրեն է աշխարհի լավագույն շախմատիստ համարում։ Կարլսենն աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանել է 2013-ից 2023 թվականներին։ Նա հաջողությամբ պաշտպանել է չեմպիոնության տիտղոսը չորս անգամ։ Հետո Մագնուսը կամավոր հրաժարվել է հինգերորդ պաշտպանության հնարավորությունից, և 2023 թվականին տիտղոսն անցել է չինացի […] ...

2024 թվականին գրեթե կիսով չափ կրճատվել է ԱՄՆ-ի նավթի արտահանումը Չինաստան

23:52 27.12.2024

2024 թվականին գրեթե կիսով չափ կրճատվել է ԱՄՆ-ի նավթի արտահանումը Չինաստան

Ամերիկյան նավթի արտահանումը Չինաստան 2024 թվականին կրճատվել է գրեթե կիսով չափ, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Kpler-ի տվյալները։ ԱՄՆ-ն այս տարի Չինաստան է արտահանել 81,1 մլն բարել նավթ, ինչը 46%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ (150,6 մլն բարել): Այսպիսով, Չինաստանը երկրորդից իջել է վեցերորդ տեղը ամերիկյան նավթի խոշորագույն գնորդների շարքում։ Չինաստանի նավթի պահանջարկը նվազում է երկրի […] ...

Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահին խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթիկ ծովում

23:48 27.12.2024

Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահին խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Բալթիկ ծովում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Բալթիկ ծովում կրիտիկական ենթակառուցվածքներին հասցված վնասը և նրան խոստացել մեծացնել ռազմական ներկայությունը Բալթիկայում, հայտնում է Yle-ն։ «Ես խոսեցի Ալեքսանդր Ստուբի հետ ստորջրյա մալուխների խափան ման հետ կապված հնարավոր դիվերսիայի վերաբերյալ՝ Ֆինլանդիայի ղեկավարությամբ իրականացվող հետաքննության մասին, ես հայտնեցի իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունը: ՆԱՏՕ-ն […] ...

«Ռեալը» հետաքրքրված է «Ինտերի» աստղով

23:44 27.12.2024

«Ռեալը» հետաքրքրված է «Ինտերի» աստղով

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է 2025 թվականին ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը։ «Ռեալի» առաջնահերթ թեկնածուն Մյունխնի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսն է։ Սակայն մադրիդյան ակումբը ունի նաև այլընտրանքային տարբերակներ։ Դրանցից մեկը «Ինտերի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն է։ Այս մասին հայտնում է FCInterNews-ը։ Պաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը: Նշվում է, որ […] ...

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ

23:40 27.12.2024

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ

Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ամերիկյան յոթ ընկերությունների նկատմամբ՝ կապված Թայվանի իշխանություններին զենք վաճառելու և ռազմական օգնության հետ, գրում է Global Times-ը։ Պատժամիջոցների ցանկը ներառում է Insitu, Inc., Hudson Technologies Co.-ը, Saronic Technologies Inc-ը.; Raytheon Canada-ն և Raytheon Australia-ն, որոնք Raytheon ռազմարդյունաբերական ընկերության ստորաբաժանումներն են, և Aerkomm Inc. և Oceaneering International Inc.-ը, ինչպես նաև ղեկավարությունը: […] ...

BACK_TO_TOP