Հայկական պատվիրակությունը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2025
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+14.09 oC

Հայկական պատվիրակությունը Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով․ Փաշինյան

17:58 26.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական պատվիրակությունը 2025 թվականին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։

«Նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով»,- հինգշաբթի օրը կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ ասել է Փաշինյանը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցրել է, թե ինչն է խնդիրը։

«Ալեքսանդր Գրիգորևիչ, ես այս մասին հրապարակային հայտարարություն եմ արել, և այս հայտարարությունը մնում է ուժի մեջ, չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար, պարզապես պետք է արձագանքել, որպեսզի թյուրիմացություններ չլինեն », – ասել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յամալը չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն․ Կապելո

08:21 25.04.2025

Յամալը չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն․ Կապելո

Իտալացի հանրահայտ մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Բարսելոնայի» 17-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը չի հասնելու պատմության լավագույն ֆուտբոլիստների խաղամակարդակին, հաղորդում է As-ը: «Յամալն աստղ է, բայց հանճար չէ: Նա չի դառնա այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսիք են Մեսսին, Մարդոնան ու Պելեն: Նրանց պես ֆուտբոլիստները ծնվում են 20 տարին մեկ: Այնպես որ ևս 20 տարի պետք է […] ...

Թրամփ. ԱՄՆ-Իրան գործարքը կփրկի շատ մարդկանց կյանքեր

08:15 25.04.2025

Թրամփ. ԱՄՆ-Իրան գործարքը կփրկի շատ մարդկանց կյանքեր

Թեհրանի միջուկային հարցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները լավ են ընթանում, և համաձայնության հասնելը կփրկի բազմաթիվ կյանքեր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ մենք շատ լուրջ հանդիպումներ ենք ունենում»,- ասել է ամերիկացի առաջնորդը: Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի հետ իր հանդիպման ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, նա ասել է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 25.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Անգլիայում մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել և դադարեցրել հանդիպումը

08:00 25.04.2025

Անգլիայում մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել և դադարեցրել հանդիպումը

Անգլիական սիրողական «Օլդ Մելթոն» և «Մոլթ Շավել» թիմերի միջև խաղը դադարեցվել է արտառոց պատճառով: Մրցավարը իր կոշիկում արտաթորանք է հայտնաբերել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Յորք քաղաքում: Խաղի ընդմիջման ժամանակ անհայտ անձը ներխուժել է մրցավարի հանդերձարան և արտաթորել նրա մարզակոշիկներից մեկի մեջ: Հայտնաբերելով դա՝ մրցավարը դադարեցրել է հանդիպումը: Ենթադրվում է, որ […] ...

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

00:30 25.04.2025

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ: «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը: Մեծ պատիվ ունեցա 2022-ին թվականին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու այս ոճրագործության զոհերի հիշատակին»,-գրել է նա: Փելոսին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:18 25.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP